Լիլիթ Ասատրյան
Լիլիթ Ժիրայրի Ասատրյան (հունվարի 28, 1976), «Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիա» հասարակական կազմակերպության հիմնադիր-նախագահ[1][2]։ Հանդիսանում է Կանանց ձեռներեցության օր միջազգային շարժման հայաստանյան դեսպանը[3][4][5]։
Լիլիթ Ասատրյան | |
---|---|
Ծնվել է | հունվարի 28, 1976 (48 տարեկան) |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Կրթություն | Երևանի պետական համալսարան |
Մասնագիտություն | տնտեսագետ, հասարակական գործիչ և պետական գործիչ |
Աշխատավայր | Հայաստանի մշակույթի նախարարություն և Հայաստան համահայկական հիմնադրամ |
Անդամություն | Հայաստանի հանրային խորհուրդ |
Գործունեություն
խմբագրելԱվարտել է Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետը։ Երիտասարդության ոլորտում ակտիվ գործունեություն ծավալել է դեռևս դպրոցական տարիներից։ 2003-2005 թվականներին զբաղեցրել է ՀՀ մշակույթի և երիտասարդության հարցերի փոխնախարարի պաշտոնը, պատասխանատու է եղել երիտասարդության հարցերի մասով։ 2004 թվականից Լիլիթ Ասատրյանը հանդիսանում է Եվրոպայի Խորհրդի երիտասարդության հարցերով ղեկավար կոմիտեի (CDEJ) հայաստանյան ներկայացուցիչը։ 2005-2007 թվականներին Հայաստան համահայկական հիմնադրամում եղել է գործադիր տնօրենի խորհրդական երիտասարդության հարցերով, 2006-2007 թվականներին՝ «Նոր հայացք» երիտասարդական շաբաթաթերթի գլխավոր խմբագիրը[1]։
Անդամակցություն
խմբագրել- Հայաստանի երիտասարդության ազգային խորհրդի նախագահության անդամ, 2004
- Coyot եվրոպական երիտասարդական ամսագրի խմբագրական կազմի անդամ, 2007
- Հայաստանի «Կին առաջնորդ» ֆորումի կոորդինացիոն խորհրդի անդամ, 2008
- Հազարամյակի մարտահրավեր հիմնադրամ-Հայաստան ծրագրի շահառուների խորհրդի անդամ
- ՀՀ հանրային խորհրդի անդամ, 2009[6]
Պարգևներ
խմբագրել- ՀՀ վարչապետին առընթեր երիտասարդության հարցերով խորհրդի մեդալ (2001)
- ՀՀ վարչապետի մեդալ (2003)
- Ֆրիտյոֆ Նանսենի անվան ոսկե մեդալ (2007)
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Լիլիթ Ասատրյան
- ↑ Հայ կանանց ներուժը գործարարության ոլորտում ամբողջությամբ չի օգտագործվում. Լիլիթ Ասատրյան
- ↑ Լիլիթ Ասատրյան, համառոտ կենսագրություն
- ↑ «Lilit Asatryan». Women's Entrepreneurship Day (ամերիկյան անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 20-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 28-ին.
- ↑ «Women's entrepreneurship week united women from 10 countries¨» (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 28-ին.(չաշխատող հղում)
- ↑ Հանրային խորհրդի կազմը փոխվել է