Կանանց ձեռներեցության օր

կազմակերպություն

Կանանց ձեռներեցության օր (անգլ.՝ Women's Entrepreneurship Day (WED)), օր, երբ դիտարկվում և քննարկվում է ձեռներեց կանանց աշխատանքն ու գործունեությունը։ Նշվում է յուրաքանչյուր տարվա նոյեմբերի 19-ին։ Անդրանիկ միջոցառումը կայացել է ՄԱԿՆյու Յորքի գրասենյակում, ինչպես նաև լրացուցիչ միջոցառումներ են անցկացվում միաժամանակ մի շարք երկրներում։ 144 երկիր նշեց առաջին ԿՁՕ 2014 թվականին։ Կազմակերպությունն ունի դեսպաններ, ինչպես նաև իրականացնում է կրթաթոշակային ծրագրեր։

Կանանց ձեռներեցության օր
Տեսակկազմակերպություն
ՀապավումԿՁՕ (WED)
ՀիմնադրվածՆոյեմբերի 19, 2014 (2014-11-19)
Իրավ. կարգավիճակՀասարակական կազմակերպություն
ՊատկանելիությունՄիջազգային
ՀիմնադիրWendy Diamond?
ԿայքՊաշտոնական կայքը

Պատմություն խմբագրել

Կանանց ձեռներեցության օրն ստեղծվել և իրականացվել է Ուենդի Դայմոնդի կողմից[1], երբ նա Հոնդուրասում Ադելանտե հիմնադրամի հետ համատեղ ցածր եկամուտ ունեցող կանանց ապահովում էր միկրո-վարկերով։ ԱՄՆ վերադառնալով՝ նա որոշեց ստեղծել մի բան, որը կաջակցի նման բարեգործական միջոցառումներին։ Առաջին միջոցառումը նախաձեռնվեց 2014 թվականի նոյեմբերի 19-ին և այն անցկացվեց 144 երկրներում[2]։ Fortune պարբերականն այն նկարագրեց որպես «կին ձեռներեցներին աջակցելու և մարտահրավերներին լույս սփռելու գլոբալ շարժում»[3]։ «Forbes» ամսագիրն ..այն բնորոշեց որպես «գործարար, ձեռնարկատեր, փոփոխություններ իրականացնող կանանց գլոբալ ցանցի մոբիլիզացում, ձեռներեց կանանց համայնքի հնարավորությունների ընդլայնում»[4]։ Իրադարձությունը ունեցավ իր «պաշտոնական օրը»[5]։

Անդրանիկ միջոցառումը տեղի է ունեցել Նյու Յորքի ՄԱԿ-ի գրասենյակում, որի ընթացքում հանձնվել են ԿՁՕ անդրանիկ մրցանակները։ Կրթության մարդասիրական մրցանակը հանձնվել է Բարաք Օբամայի տատիկին՝ Սառա Օբամային, կրթության բնագավառում իր երկրում գենդերային հավասարության բնագավառում կատարած աշխատանքի համար[6]։ Մրցանակը հանձնել է դերասանուհի Ուոլիս Կուվենժանեյը[7]։

Ի լրումն տարեկան միջոցառումների, ԿՁՕ հիմնել և իրականացնում է գլոբալ դեսպան նախաձեռնությունը և կրթաթոշակային ծրագիրը, որը ֆինանսավորվում է Կունալ Սուդի կողմից[8][9]։

Կանանց ձեռներեցության միջազգային օրվա (WED Armenia) Հայաստանի դեսպան է նշանակվել Լիլիթ Ասատրյանը[10][11]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Women entrepreneurs under the spotlight in Luxembourg». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունվարի 22-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 19-ին.
  2. Paula Duran (2014 թ․ նոյեմբերի 20). «Women Entrepreneurs of the World, Unite!». Marie Claire Magazine. Վերցված է 2015 թ․ ապրիլի 6-ին.
  3. Caroline Fairchild (2014 թ․ նոյեմբերի 19). «Women's Entrepreneurship Day: Time to debunk some myths». Fortune Magazine. Վերցված է 2015 թ․ ապրիլի 6-ին.
  4. Kerrie MacPherson (2014 թ․ նոյեմբերի 19). «On Women's Entrepreneurship Day -- It's Time To Fund To Scale». Forbes Magazine. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 6-ին.
  5. Why Women Entrepreneurs Matter
  6. «Obama matriarch gets UN education award». Daily Mail. 2014 թ․ նոյեմբերի 19. Վերցված է 2015 թ․ ապրիլի 6-ին.
  7. Charlene Muhammad (2014 թ․ նոյեմբերի 27). «President Barack Obama's grandmother Mama Sarah Obama honored, advocates education during U.S. visit». LA Sentinel. Վերցված է 2015 թ․ ապրիլի 12-ին.
  8. Julielynn Wong (2014 թ․ դեկտեմբերի 10). «How Selfies Could Detect a Common Deadly Disease». Huffington Post. Վերցված է 2015 թ․ ապրիլի 6-ին.
  9. From true grit to being the change: The Journey of Kunal Sood
  10. Մեկնարկում է կանանց ձեռներեցության շաբաթը
  11. Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիան և ՀՀ Կին ձեռներեցների ցանցը Հայաստանում կնշեն Կանանց Ձեռներեցության շաբաթը

Արտաքին հղումներ խմբագրել