Կաղապար:Թարամցնել Լիթոլոգիա։ Կատարվել է նստվածքային և հրաբխանստվածքային առաջացումների ֆորմացիոն տիպայնացում, պարզվել են դրանց նյութ, կազմը և առաջացման պայմանները (Ա. Բաբաև, Վ. Հասրաթյան, Մ. Սաթյան, Հ. Պետրոսով, Ռ. Մանդալյան, Ա. Սադոյան, ժ. Ստեփանյան, Լ. Չոլախյան, Գ. Նիսանյան, Մ. Մովսեսյան և ուրիշներ ), մշակվել են տարբեր երկրադինամիկական պայմանների կավառաջացման մոդելներ (Ի. Պետրոսով)։ Նավթագազաբերության հեռանկարների գնահատման տեսանկյունից որոշվել են առավել բարենպաստ նեոգենի, պալեոգենի և ուշ կավճի նստվածքային ու հրաբխանստվածքային առաջացումների կտրվածքները։ Գ. Նիսանյանը «Հայկական ԽՍՀ տարածքի միջին վերին պալեոզոյի և տրիասի նստվածքների լիթոլոգիա» (ռուսումնական, 1986) ու «Հայկական ԽՍՀ տարածքի ֆաներոզոյի կայծքարային ապարները» աշխատությունների մեջ ներկայացրել է մի շարք առաջարկներ նավթի և այլ օգտակար հանածոների հեռանկարների գնահատման ու որոնման վերաբերյալ։ Կազմվել են 1։ 600000 մասշտաբի «Հայաստանի լիթոլոզիական քարտեզը» և առանձին ժամանակային կտրվածքների համար փոքր մասշտաբի լիթոլոգահնէաաշխարհագրական քարտեզներ (Մ. Սաթյան, Ռ. Առաքելյան, Հ. Մկրտչւան, Վ Հասրաթյան, Ա. Սադոյան, Հ. Պետրոսով, Գ. Նիսանյան և ուրիշներ)։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։