Լիթլ Էգ նավահանգստի գործողություններ

Լիթլ Էգ նավահանգստի գործողություններ (անգլ.՝ Affair at Little Egg Harbor), Ամերիկայի Միացյալ Նահանգներում (Ամերիկյան հեղափոխության ժամանակ) 1778 թվականի հոկտեմբերի 15-ին հարավային Նյու Ջերսիում տեղի ունեցած ճակատամարտ։ Լոյալիստները սպանեցին մոտավորապես 50 քնած հայրենասերների՝ սվիներով հարձակվելով նրանց վրա։ Սպանությունը տեղի է ունեցել Չեսթնաթ Նեքի ճակատամարտից հետո, մեկ շաբաթվա ընթացքում։ Բրիտանացիների արշավանքը նպատակ է ունեցել ճնշելու կապերավոր անձանց, ովքեր այդ տարածքն օգտագործել են որպես հենակետ՝ բրիտանական նավերի վրա հարձակվելու ու նրանց բեռները առգրավելու համար։

Լիթլ Էգ նավահանգստի գործողություններ
Թվականհոկտեմբերի 15, 1778
Մասն էԱնկախության պատերազմ Հյուսիսային Ամերիկայում
Հակառակորդներ
Հրամանատարներ
Կողմերի ուժեր
Ռազմական կորուստներ
Ընդհանուր կորուստներ

Նախաբան

խմբագրել

Բրիտանական բանակի սպա՝ կապիտան Պատրիկ Ֆերգյուսոնը, ղեկավարել է Չեսթնաթ Նեքի արշավանքը, որը տեղի է ունեցել Մալիկա գետի ափին։ Նպատակ է հետապնդել առգրավելու կապերավոր անձանց կողմից հափշտակված պաշարները և կանխել նրանց՝ քաղաքը՝ որպես հենակետ օգտագործելու փորձերը։ Նրանք փորձել են կանխել նաև առգրավված ապրանքների ուղարկումը Վալիյ Ֆորգում գտնվող գեներալ Վաշինգտոնին։

Իշխան Կազիմիր Պուլավսկուն և նրա կողմից ստեղծված ուժերին հրամայվել էր կասեցնել Ֆերգյուսոնի արշավանքը։ Ֆերգյուսոնի տարածքը լքելուց մեկ օր հետո Պուլավսկու զորագունդը՝ երեք հետևակի, ձիերի երեք զորքերի և մեկ հրետանային ջոկատի ուղեկցությամբ հասնում է Չեսթնաթ Նեք։ Բայց նրանց առաջխաղացմանը խանգարել է Ֆերգյուսոնի՝ երկաթապատման աշխատանքները, որը իրականացվում էր Բաթսթո նահանգում և կանխում Մալիկա գետի մոտ կապերավորների վրա հարձակումը։ Երկուստեք ուժերը դիմակայել են մեկ շաբաթ։

Հարձակում

խմբագրել
 
Սպանվածների հուշաքար

Պուլասկու զորքը բաղկացած էր հիմնականում դասալիքներից և մի շարք օտարերկրյա արկածախնդիրներից։ Նրանք, հասանելով Լիթլ Էգ նավահանգիստը (ներկայիս Տուկերտոնի մոտակայքը), անմիջապես ագարակում ճամբար են կառուցում։

Գալուստ Գուստավ Ջուլիետը, ով դասալիք էր, գտնում է Ֆերգյուսոնին և տեղեկություններ հայտնում Պուլասկու զորքի մասին։ Նա հայտնում է, որ Պուլասկու զորքի բարոյականությունը բավականին ցածր է, իսկ անվտանգություն՝ գրեթե գոյություն չունի։ Ֆերգյուսոնը իր 250 լավագույն տղամարդկանց անմիջապես նստեցնում է նավակները և մթության մեջ ուղևորում տասը մղոն հեռավորության վրա գտնվող այժմյան Օսբորնյան կղզին։ Նա առաջնորդում է իր մարտիկներին երկու մղոն դեպի հետևակային ռազմաճակատի առաջապահ ուղեկալ, որը կազմված էր հիսուն տղամարդկանցից, և որոնք գտնվում էին հիմնական ճամբարից մի փոքր հեռու։ Լուսաբացին Ֆերգյուսոնը հարձակման հրաման է արձակում։ Նա գերեվարում է ընդամենը հինգ ռազմագերիների և սպանում գրեթե 50 տղամարդու։

Վերջապես Պուլասկին իր հեծյալ զորքով հարձակման է անցնում և Ֆերգյուսոնին ստիպում նահանջել դեպի իր նավակները՝ մարտի դաշտում թողնելով մի քանի մարդկանց, ովքեր հետո ընկնում են Հայրենասեր գաղութարարների ձեռքը։

Ժառանգություն

խմբագրել
  • Ճակատամարտի վայր հանդիսացող ֆերմերային հողը մշակվել է որպես Երկրային Ակումբի կալվածքներ. գաղութային ագարակի մի փոքրիկ տարածք պահպանվել է Հոլլիբրուկ Դրայվայի և Սեդարբրուկի նրբանցքի միջև ընկած հողատարածքում։
  • Պուլասկու հուշարձանը տեղակայված է Պուլասկու բլրի վրա՝ Լիթլ Էգ նավահանգստի Խորհրդավոր կղզում[1][2]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Wrobleski, Joseph (2010 թ․ ապրիլի 14). «Pulaski Legion Memorial Little Egg Harbor Massacre». Historical Marker Database. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ նոյեմբերի 11-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 28-ին.
  2. [փա՞ստ]