Լիզա դե Վանա (անգլ.՝ Lisa De Vanna;նոյեմբերի 14, 1984(1984-11-14)[1][2], Պերթ, Ավստրալիա), ավստրալացի ֆուտբոլիստ, հարձակվող, 2004-2019 թվականներին հանդես է եկել Ավստրալիայի կանանց հավաքակամում, եղել է թիմի ավագ, 2010 թվականի Ասիայի գավաթի հաղթող և Ասիայի գավաթների կրկնակի արծաթե մեդալակիր, աշխարհի առաջնության բոլոր աստղային թիմերի կրկնակի անդամ, ավստրալիայի հնգակի չեմպիոն, Ավստրալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի տարվա լավագույն խաղացող (2002/2003)։

Լիզա դե Վանա
Դիմանկար
Ծնվել էնոյեմբերի 14, 1984(1984-11-14)[1][2] (39 տարեկան)
ԾննդավայրՊերթ, Ավստրալիա
Քաղաքացիություն Ավստրալիա
ԿրթությունJohn Curtin College of the Arts?
Մասնագիտությունֆուտբոլիստուհի
Պարգևներ և
մրցանակներ
 Lisa De Vanna Վիքիպահեստում

Նա հայտնի է իր արագությամբ և դրիբլինգի հմտություններով[3]։

Խաղային կարիերա

խմբագրել

Մասնակցությունը հավաքականում

խմբագրել

Լիզա դե Վանան ծնվել է 1984 թվականին Պերտ քաղաքում, պորտուգալա-իտալական խառը ընտանիքում։ Վեց տարեկանից նա ձեռնածություն է արել ֆուտբոլի գնդակով։ Լիզա դե Վանան մարզվել է տղաների հետ և նրա պոտենցիալ տաղանդը շատ արագ նկատելի է դարձել[4]։ Դե Վաննան երիտասարդ տարիքում զարգացրել է իր սերը ֆուտբոլի հանդեպ և նշել է, որ նա քնում էր իր ֆուտբոլի գնդակի հետ և իր երիտասարդության ժամանակի մեծ մասն անցկացնում է եղբոր հետ փողոցում ֆուտբոլ խաղալով[5][6]։

Ավստրալիայի հավաքականի կազմում իր նորամուտը նշել է 2004 թվականին Նոր Զելանդիայի թիմի դեմ խաղում, որից հետո հանդես է եկել Աթենքի Օլիմպիական խաղերում[7][8]։ Օլիմպիական խաղերում դե Վաննան աչքի է ընկել մեկ գոլով, որը եղել է Ավստրալիայի միակ գնդակը Շվեդիայի հավաքականի դեմ քառորդ եզրափակչում[8] Երեք տարի անց` աշխարհի առաջնությունում, նա չորս գոլ է խփել իր մրցակիցների դարպասին և օգնել Ավստրալիայի հավաքականին դուրս գալ քառորդ եզրափակիչ։ Մրցաշրջանի վերջում նա առաջադրվել է ՖԻՖԱ-ի տարվա լավագույն կին խաղացողի կոչման համար և ճանաչվել Արևմտյան Ավստրալիայի տարվա մարզուհի։ 2010 թվականին նա ազգային հավաքականի հետ նվաճել է Ասիայի գավաթը[4][9]։

Հարձակվողի ըմբոստ բնավորությունը դժվարություններ է ստեղծել մարզիչների հետ նրա շփումներում։ Այսպիսով, Ալիսթեր Էդվարդսը, որը եղել է Ավստրալիայի երիտասարդական թիմի մարզիչ, նկարագրել է նրան որպես «փչացած», «կռվարար» և նրա տրամադրությունը հանկարծակի փոփոխությունների կարող է ենթարկվել[10]։ Նար հարաբերությունները ազգային հավաքականի մարզիչ Թոմ Սերմանիի հետ այնքան էլ լավ չեն եղել, ինչի պատճառով 2011 թվականին Լիզա դե Վանան ժամանակավորապես հեռացվել է հավաքականից[8]։

2013 թվականին իր գեղեցիկ խաղի համար դե Վաննան դարձել է Պուշկաշի մրցանակի հավակնորդ[4]։ Երբ Ավստրալիայի հավաքականը գլխավորել է Ալեն Ստայչիչը, նա լավ աշխատանքային հարաբերություններ ունեցել նոր մարզչի հետ։ Չնայած այն հանգամանքին, որ ներքին առաջնությունում նրանք ներկայացնում էին տարբեր ակումբներ (այդ թվում ՝ 2010-ին հանդիպելով եզրափակչում, որտեղ հաղթել է Լիզա դե Վանայի ակումբը)։ Ալեն Ստայչիչի գլխավորությամբ Լիզա դե Վանան հասել է մինչև 2014 թվականի Ասիայի գավաթի եզրափակիչ, 2015 թվականի աշխարհի առաջնության և Օլիմպիական խաղերի քառորդ եզրափակիչ։ Ստայչիչի օրոք նա կրել է ազգային հավաքականի թիմի ավագի թևկապը, իսկ 2019 թվականի աշխարհի առաջնությունից մի քանի ամիս առաջ նա հանկարծակի հրաժարվել մասնակցությունից և սուր քննադատության է ենթարկել ֆուտբոլի ազգային ֆեդերացիայի ղեկավարությանը[8]։ Ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում Ստայչիչին փոխարինած Անտե Միլիչիչի հետ դե Վաննան գրեթե չի խոսել։

Դե Վաննան ազգային հավաքականի կազմում անցկացրել է 150 խաղով և դարձել 47 գոլի հեղինակ[8]։ Նա երկու անգամ ընդգրկվել է բոլոր աստղերի թիմում[8]։

Ակումբային կարիերա

խմբագրել

2008/2009 և 2012/2013 մրցաշրջաններում Լիզա դե Վանան հանդես է եկել իր հայրենի քաղաքի «Պերտ Գլորիում» ակւմբում[11]։Ֆուտբոլիստուհին հանդես է եկել նաև ավստրալիական «Բրիսբեն Ռոար», «Սիդնեյ», «Վիկտորի» և «Սիթի» և արտասահմանյան ակումբներում։

Ընդհանուր առմամբ, դե Վաննան դարձել Է Ավստրալիայի հնգակի չեմպիոն և տիտղոսներ է նվաճել այլ ակումբներում[8][12]։ 2002/2003 մրցաշրջանում նա արժանացել է Ջուլի Դոլանի մեդալի՝ Ավստրալիայի կանանց ֆուտբոլի բարձրագույն դիվիզիոնի ամենաարժեքավոր խաղացողի մրցանակին[9]։ Սակայն Ավստրալիայում պրոֆեսիոնալ ֆուտբոլիստուհիներին պատշաճ վարձատրելու բացակայության պայմաններում դե Վաննեն կարիերայի զգալի մասի ընթացքում ստիպված է եղել ազգային հավաքականում և տեղական ակումբներում ելույթները համատեղել բենզալցակայանում աշխատանքի հետ։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Soccerdonna (գերմ.) — 2010.
  2. 2,0 2,1 FBref.com(բազմ․)
  3. Migliaccio, Val. «Matildas captain Lisa de Vanna fires parting shot at Marta». The Advertiser. News Corp. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 25-ին.
  4. 4,0 4,1 4,2 «Lisa De Vanna: A fearless icon who redefined women's football in Australia». FIFA (անգլերեն). 2023 թ․ օգոստոսի 6. Վերցված է 2023 թ․ սեպտեմբերի 24-ին.
  5. «Aussies Abroad». ESPN. 2013 թ․ հոկտեմբերի 18. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 29-ին. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 24-ին.
  6. Shipard, Sally (2013 թ․ հունիսի 21). «De Vanna looking to future». Football Australia. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 29-ին. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 24-ին.
  7. John F. Molinaro (2011 թ․ հունիսի 15). «Star bio: Australia's Lisa De Vanna». CBC (անգլերեն). Վերցված է 2023 թ․ սեպտեմբերի 24-ին.
  8. 8,0 8,1 8,2 8,3 8,4 8,5 8,6 Michael Cain (2021 թ․ սեպտեմբերի 23). «'Heartbroken' Lisa De Vanna walks away from football». ESPN (անգլերեն). Վերցված է 2023 թ․ սեպտեմբերի 24-ին.
  9. 9,0 9,1 Nick Taylor (2021 թ․ նոյեմբերի 25). «Matildas legend Lisa De Vanna back where it all started with Perth Glory». The West Australian (անգլերեն). Վերցված է 2023 թ․ սեպտեմբերի 24-ին.
  10. Richard Parkin (2019 թ․ հունիսի 7). «Lisa De Vanna: 'I used to lose my mind about simple things'». The Guardian (անգլերեն). Վերցված է 2023 թ․ սեպտեմբերի 24-ին.
  11. «'I am not a sheep, I don't want to follow the in-crowd, be the face, care about having 150 000 followers'». Optus Sport (անգլերեն). 2023 թ․ մարտի 29. Վերցված է 2023 թ․ սեպտեմբերի 24-ին.
  12. Ֆուտբոլիստի էջը FootballDatabase.eu կայքում(անգլ.)

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լիզա դե Վանա» հոդվածին։