Լիդա Կնյազի Թադևոսյան (մայիսի 13, 1930(1930-05-13)), երկրաբանական գիտությունների թեկնածու (1958 թվականի մայիսի 22), դոցենտ (1965 թվականի հունիսի 12)։

Լիդա Թադևոսյան
Ծնվել էմայիսի 13, 1930(1930-05-13) (89 տարեկան)
Մասնագիտությունգիտնական
Հաստատություն(ներ)Երևանի պետական համալսարան
Ալմա մատերԵրևանի պետական համալսարան

ԿենսագրությունԽմբագրել

1948 թվականին ավարտել է Երևանի Նիկոլ Աղբալյանի անվան թիվ 20 միջնակարգ դպրոցը, 1953 թվականին՝ Երևանի պետական համալսարանի երկրաբանական ֆակուլտետը, 1958 թվականին՝ գերազանցությամբ Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանի ասպիրանտուրան։ 1958-1961 թվականներին եղել է ՀԽՍՀ Գիտությունների ակադեմիայի երկրաբանական գիտահետազոտական ինստիտուտի կրտսեր գիտաշխատող, 1961-1963 թվականներին՝ ՀԽՍՀ երկրաբանական վարչության երկրաֆիզիկական արշավախմբի գրավիմետրական, ապա՝ թեմատիկ խմբի ղեկավար։ 1963 թվականին մրցույթով նշանակվել է Երևանի պետական համալսարանի երկրաբանական ֆակուլտետի դոցենտ։ 1958 թվականին Մոսկվայի պետական համալսարանում պաշտպանել է «Անդրկովկասի երկրակեղևի խորքային կառուցվածքը» թեկնածուական ատենախոսությունը։ Զբաղվել է ՀՀ տարածքի երկրաֆիզիկական դաշտերի առանձնահատկությունների ուսումնասիրությամբ։ Հրատարակել է գիտական հոդվածներ։ Եղել է բարձրագույն որակավորման հանձնաժողովի գիտական աստիճաններ շնորհող խորհրդի, Երևանի պետական համալսարանի երկրաբանական ֆակուլտետի գիտական խորհրդի, մրցութային հանձնաժողովի, մեթոդական խորհրդի անդամ։

Հրատարակել էԽմբագրել

  • Գրավիհետախուզական դասընթաց, ուսումնական ձեռնարկ։ Երևան, 1980 թվական:

Խմբագրել էԽմբագրել

  • Հայաստանի տարածքի 1:200000 մասշտաբի գրավիմետրական քարտեզ։ Մոսկվա, 1962 թվական (ԽՍՀՄ երկրաբանության նախարարության հանձնարարությամբ)։