Լիբերտադոր կառավարական շենք Բուենոս Այրեսում, Արգենտինայում, ներկայիս պաշտպանության նախարարությունը։

Լիբերտադորի շենքը Բուենոս Այրեսի կենտրոնում
Շինության տեսքը Պուերտո Մադերայից

Ակնարկ խմբագրել

1920-ական թվականների արագ զարգացող և արդիականացող Արգենտինյան ռազմական ուժերը, որի բյուջեն եռապատկվել էր տասնամյակի ընթացքում, չհաջողվեց համամասնական շտաբ ունենալ, սակայն 19-րդ դարի վերջում տեղավորվեցին Մոնսերատ թաղամասի կառույցում, նախկինում օգտագործված Ազգային մարմնի կողմից[1]։ Խնդիրը լուծելու համար, նախագահ Ագուստին Ջաստոնը (հրամանատարի նախկին պաշտոնակատար և նախկին պաշտպանության նախարար) հրամանագիր է ստորագրում նոր Պաշտպանության նախարարության կառուցման համար։ Կարլոս Պիբերնատը նշանակվում է գլխավոր ինժեներներ և գլխավոր ճարտարապետ[2]։ Ըստ Պիբերնատի նախագծի, որը հաստատվել է 1935 թվականին, պետք է կառուցվեր երկու նախագահական գրասենյակներ Կասա Ռոսադայի արևելյան և արևմտյան հատվածներում։ Շենքի կառուցման մեջ մեծ դեր խաղացին ճարտարապետներ` Էնրիկե Լոպարդոն, Նեոստոր Պաստրանան և Հեկտոր Կամպինին ։ Այս 82կմ քառակուսի տարածք զբաղեցնող կառույցը Արգենտինայում ամենամեծն էր լինելու[3]։ Այսպիսով շենքը բաժանվում է երեք մասի `երկու կառույցները միացված էին կենտրոնական հատվածը դուրս եկող 230 մ (750 ֆտուտ) երկարությամբ բաժնով, որը տարբերակվում էր նախասրահով և չորս լրացուցիչ հարկերով։ Կառույցը , որը նորոգված էր ֆրանսիական Վերածննդի ոճով, սկսում է գործել 1938 թվականին։ Այն հագեցած էր Սիմենս վերելակներով և կապի ցանցերով, որի տեղադրումը վերահսկվում էր գերմանացի ճարտարագետների կողմից[4]։ Տեղադրված անվտանգության համակարգերը, գրադարանները, արխիվները և թունելը կապվում էին Կասա Ռոսադային, ինչպես նաև Արգենտինայի բազմաթիվ ռազմական բյուրոների հետ։ 1943 թվականի ապրիլին բացվեց Պաշտպանության նախարարությունը։ 1950 թվականին նախագահ Ժուան Պերոնը վերանվանվել է Լիբերտադորի նշանաբառը `գեներալ Ժոզե դը Սան Մարտինի մահվան 100-րդ տարելիցի կապակցությամբ,որը համարվում էր տեղական վայրերի` Արգենտինայի, Չիլիի և Պերուի ազատագրող։ Շենքի երկու նախագահական գրասենյակներն իրար կապող թունելները օգնում էին փրկել պոպուլիստական առաջնորդի կյանքը 1955 թվականի սեպտեմբերի 16-19-ը, Լիբերտադորի հեղաշրջման դեմ, երբ նա ապաստան գտավ Պաշտպանության նախարարությունում, մինչև որ ի վերջո հրաժարվեց և աքսորվեց[5]։ Պերոնը վերադարձավ իշխանություն 1973 թվականին, սակայն իր կողմնակիցների հետ կապի խզումը հանգեցրեց հակամարտությունների։ Այս կոնֆլիկտի հիշարժան հարձակումներից մեկը 1976 թվականի մարտի 15-ին Լիբերտադոր շենքի դիմաց Մոնտերերոսի կողմից մեքենայի ռումբի պայթեցումն էր, որի ընթացքում վիրավորվեցին 29 սպաներ, որոնք օգնում էին մարտի 24-ին տեղի ունեցած հեղաշրջմանը[6]։ Հետագայում այս հեղաշրջման դեպքերը հիմք հանդիսացան «Սուր» ֆիլմի նկարահանման համար 1987 թվականին, Ֆերնանդո Սոլանասի կողմից։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Potash Robert. The Army & Politics in Argentina. Stanford University Press, 1996.
  2. Liernur, Jorge. Arquitectura en la Argentina del Siglo XX. Fondo Nacional de Las Artes, 2001.
  3. «Historia del Edificio Libertador». Ministerio de Defensa. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ ապրիլի 19-ին.
  4. Griffin, W.E.B. Secret Honor. Penguin Books, 1999.
  5. Page, Joseph. Perón: A Biography. Random House, 1983.
  6. Lewis, Paul. Guerrillas and Generals: the "Dirty War" in Argentina. Greenwood Publishing, 1999.

Արտաքին հղումներ խմբագրել