Լիբերիայի համընդհանուր ընտրություններ (1927)
Համընդհանուր ընտրություններն անցկացվել են Լիբերիայում 1927 թվականին։ Նախագահական ընտրությունների արդյունքում հաղթանակ է տարել Իսկական վիգների կուսակցությունից Չարլզ Դանբեր Քինգը, որը վերընտրվել է երրորդ անգամ Ժողովրդական կուսակցությունից Թոմաս Ֆոլքների նկատմամբ տարած հաղթանակից հետո[1]։
Լիբերիայի Ազգային ընտրական հանձնաժողովի ներկայիս ղեկավար Ֆրենսիս Ջոնսոն-Մորիսի խոսքով՝ 1927 թվականի ընտրությունները «երբևէ անցկացված ամենակեղծված ընտրություններն էին»[2]։ Բացի այդ, այս ընտրություններն ընդգրկվել են Գինեսի ռեկորդների գրքում որպես «ընտրակեղծիքների ամենաբարձր մակարդակ ունեցող ընտրություններ»[3][4]․ պաշտոնապես գրանցված 15,000 ընտրողների դեպքում Քինգը ստացել է 243,000, իսկ Ֆոլքները՝ 9,000 ձայն[2]։
Արդյունքներ
խմբագրելԹեկնածու | Կուսակցություն | Ձայներ | % |
---|---|---|---|
Չարլզ Քինգ | Իսկական վիգների կուսակցություն | 243 000 | 96,43 |
Թոմաս Ֆոլքներ | Ժողովրդական կուսակցություն | 9 000 | 3,57 |
Արդյունք | 252 000 | 100 |
Հետևանքներ
խմբագրելԸնտրություններից հետո Ֆոլքներն իշխող՝ Իսկական վիգների կուսակցության շատ անդամների մեղադրել է տանը ստրուկների աշխատանքի օգտագործման և Իսպանիայի Ֆերնանդո Պո գաղութ ստրուկների վաճառքի, ինչպես նաև այդ գործընթացներում բանակի գործարկման մեջ[5]։ Չնայած կառավարության կողմից այդ մեղադրանքների մերժմանը և այդ հարցի շուրջ ընդդիմության հետ համագործակցելուց հրաժարվելուն, Ազգերի լիգան Լիբերիայի Հանրապետությունում[6] ստրկության և հարկադիր աշխատանքի առկայության հետաքննության միջազգային հանձնաժողով է կազմակերպել բրիտանացի իրավաբան Քաթբերտ Քրիստիի ղեկավարությամբ[5]։ ԱՄՆ նախագահ Հերբերտ Հուվերը կարճ ժամանակով խզել է հարաբերությունները Լիբերիայի հետ՝ այդ երկրի վրա ազդելու համար[7]։ 1930 թվականին հանձնաժողովը զեկույց է հրապարակել, որում, չնայած ստրկական և բռնի աշխատանքի օգտագործման ուղղակի մեղադրանքների բացակայությանը, մեղադրանքներ են առաջադրվել բազմաթիվ լիբերիական պաշտոնյաների, այդ թվում Քինգի և վարչապետ Ալեն Յանսիի դեմ, որոնք նպաստ են ստանում ստրկությանը հավասարեցվող հարկադիր աշխատանքից[6]։ Զեկույցի ֆոնին առաջարկվել է Լիբերիան դարձնել Ազգերի Լիգայի մանդատային տարածք, այսինքն՝ երկրի կառավարումը դարձնել արտաքին[8]։ Արդյունքում Ներկայացուցիչների պալատը սկսել է Քինգի իմպիչմենտի ընթացակարգը, և վերջինս շուտով հրաժարական է տվել[5]։ Նրա իրավահաջորդն է դարձել Ջեյմս Էդվին Բարքլին։ Ֆոլքները մասնակցել է 1931 թվականի ընտրություններին, սակայն կրկին պարտվել է։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Elections in Liberia African Elections Database
- ↑ 2,0 2,1 Elections Chief Hints Slashing Numbers of Mushrooming Parties for 2005 Polls Արխիվացված 2011-07-27 Wayback Machine New Democrat
- ↑ The 1927 Presidential Elections Արխիվացված 2017-11-20 Wayback Machine Liberia Past and Present
- ↑ Academic Report on The Grass-roots of Conflict in Liberia Արխիվացված 2011-07-16 Wayback Machine Senegambia News
- ↑ 5,0 5,1 5,2 Forced Labor Scandal Արխիվացված 2017-12-31 Wayback Machine Liberia Past and Present
- ↑ 6,0 6,1 History of Liberia GlobalSecurity.org
- ↑ Liberia: A Casualty of the Cold War’s End AllAfrica.com, 24 October 2000
- ↑ Liberia Country Studies: Liberia and the League of Nations GlobalSecurity.org