Լիանա Հայրապետյան

ֆուտբոլիստ

Լիանա Հայրապետյան (հուլիսի 14, 1975(1975-07-14)), հայ ֆուտբոլիստ, մարզիչ, Հայաստանի կանանց Մ-19 տ. հավաքականի գլխավոր մարզիչ[1]։

Լիանա Հայրապետյան
Քաղաքացիությունը  Հայաստան
Ծննդյան ամսաթիվ հուլիսի 14, 1975(1975-07-14) (48 տարեկան)
Դիրք կենտրոնական պաշտպան

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1975 թվականի հուլիսի 14-ին։ 1982-1992 թվականներին սովորել է Երևանի թիվ 115 միջնակարգ դպրոցում, 2003-2005 թվականներին՝ Երևանի Ն. Աճեմյանի անվան առևտրի և սպասարկման պետական քոլեջում, 2005-2010 թվականներին՝ Երևանի Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտում, ստացել ֆիզկուլտուրայի և սպորտի մանկավարժ, ֆուտբոլի մարզիչ որակավորում, 2005-2007 թվականներին՝ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ֆուտբոլի մրցավարների բարձրագույն դպրոցում (սպորտի և ֆուտբոլի)[2]։

Ֆուտբոլային կարիերա խմբագրել

Տարեթիվ Ակում Առաջնություն
1987-1992 ՖԱ Նաիրի ԽՍՀՄ Առաջնություն
1992-1996 ՖԱ Կիլիկիա Հայաստանի Առաջնություն
1997 ՖԱ Ասպարեզ Հայաստանի Առաջնություն
1998-2001 ՖԱ Շենգավիթ Հայաստանի Առաջնություն
2001-2006 ՖԱ Քոլեջ Հայաստանի Առաջնություն
2001 ՖԱ Քոլեջ Չեմպիոնների Լիգա
2003-2006 Հայաստանի ազգային հավաքական

Աշխատանքային փորձ խմբագրել

2003-2005 թվականներին եղել է Է. Գրիգորյանի անվան Ֆուտբոլի դպրոցում, որպես կանանց ֆուտբոլի մարզիչ, 2004-2006 թվականներին՝ Փյունիկ Ֆուտբոլային ակումբում, որպես կանանց ֆուտբոլի գլխավոր մարզիչ, 2005-2010 թվականներին՝ Բանանց ֆուտբոլային ակումբում, որպես կանանց ֆուտբոլի գլխավոր մարզիչ, 2005-2012 թվականներին՝ ՀՖՖ «Բաց զվարճալի ֆուտբոլային դպրոցներ» ծրագրի հրահանգիչ, 2012-2021 թվականներին՝ ՀՖՖ «Մասսայական Ֆուտբոլ» ծրագրի հրահանգիչ, 2006-2012 թվականներին՝ ՀՖՖ կանանց ազգային հավաքականի և Մ-19 հավաքականի մարզչի օգնական, 2007-2010 թվականներին՝ ՀՖՖ կանանց Մ-17 հավաքականի մարզչի օգնական, 2010-2017 թվականներին՝ «Երևան» Լ․ Հայրապետյան ֆուտբոլային ակումբում կանանց ֆուտբոլի գլխավոր մարզիչ, 2015-2016 թվականներին՝ ՀՖՖ կանանց Մ-16 հավաքականի գլխավոր մարզիչ, 2016-2017 թվականներին՝ ՀՖՖ կանանց Մ-17 հավաքականի գլխավոր մարզիչ, 2017-2021 թվականներին՝ ՀՖՖ կանանց Մ-19 հավաքականի գլխավոր մարզիչ, 2018-2019 թվականներին՝ «Անի» Լ․ Հայրապետյան ֆուտբոլային ակումբում, որպես կանանց ֆուտբոլի գլխավոր մարզիչ, 2019-2021 թվականներին՝ «Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբում, որպես կանանց ֆուտբոլի գլխավոր մարզիչ, 2020-2021 թվականներին՝ ՀՖՖ կանանց ազգային հավաքականի մարզչի օգնական, 2021-2022 թվականներին՝ «Փյունիկ» ֆուտբոլային ակումբում, որպես կանանց ֆուտբոլի գլխավոր մարզիչ[2]։

Մարզչական ձեռքբերումներ խմբագրել

  • 2011 - Կանանց ազգային հավաքական, Եվրոպայի նախընտրական փուլ, I տեղ
  • 2013-2016 - ՖԱ Երևան, ՀՀ մրցաշարեր, I տեղ
  • 2017- ՖԱ ԱՆԻ, ՀՀ կանանց առաջնություն, Բարձրագույն խումբ, Ոսկե խաղ, I տեղ
  • 2018-2020- ՖԱ Ալաշկերտ, ՀՀ Կանանց Առաջնություն, Բարձրագույն խումբ, I տեղ
  • 2021- ՖԱ Ալաշկերտ, Հայաստանի Գավաթի խաղ, I տեղ

Ունի ՈւԵՖԱ PRO լիցենզիա։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Կանանց Մ-19տ. հավաքական
  2. 2,0 2,1 «Լիանա Հայրապետյան». Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ հուլիսի 23-ին. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 17-ին.