Լեռների լեգենդը (չինարեն՝ 山中傳奇)՝ ռեժիսոր Հու Քինգի 1979 թվականին նկարահանած ֆիլմ։ Ֆիլմն արժանացել է հինգ մրցանակների 16-րդ Golden Horse Թայբեյի կինոփառատոնում։ Ֆիլմի նկարահանումները տեղի են ունեցել Հարավային Կորեայում։

Լեռների լեգենդը
ԵրկիրՀոնկոնգ
Ժանրդրամա
Թվական1979
Լեզուդասական չինարեն
ՌեժիսորՔինգ Հու[1]
Սցենարի հեղինակՔինգ Հու
Տևողություն192 րոպե[2]

Սյուժե խմբագրել

Հե Ցինյունու գիտնականին հանձնարարված է արտագրել հնագույն բուդդայական սուտրաներ, այդ պատճառով նա ուղևորվում է դեպի հին բերդ, որպեսզի այնտեղ աշխատի լռության և հանգստության մեջ։ Այնուամենայնիվ, խաղաղությունն ավարտվում է, երբ հայտնվում է խորհրդավոր պարոն Ցույը և նրա տարօրինակ Չժան ընկերը։ Բացի նրանցից ի հայտ եկան այնպիսի հերոսներ ինպիսիք են ծեր լվացարարուհին և Մեղեդին, որն ուներ չինական թմբուկի վրա նվագելու մեծ փորձ։ Ավելին, Մեղեդիի հանդիպումից հետո Ցինյունը սկսում է շանտաժի ենթարկել նրան ամուսնանալու համար։

Դերասանական կազմ խմբագրել

Դերակատար Դեր
Սյու Ֆէն[zh] Մեղեդի Մեղեդի
Սիլվիյա Չժան[zh] Ամպ Ամպ
Շի Ծյուն[zh] Հե Ցինյուն Հե Ցինյուն
Թհուն Լամ Ցույ Հունչժի Ցույ Հունչժի
Տյան Ֆէն Չժան ծերուկ Չժան
Նգ Մինչհոն լամա
Սյու եյնբոու Վան ծեր Վան

Նկարահանող խումբ խմբագրել

Ընկալում խմբագրել

Rotten Tomatoes կայքում ֆիլմն ունի 100 % վարկանիշ 9 գրախոսության հիման վրա և 10-ից ստացել է 8,8 միավոր[3]։

Մրցանակներ խմբագրել

16֊րդ Թայբեյի կինոփառատոն Golden Horse (1979)՝ հինգ մրցանակներ հետևյալ անվանակարգերում[4]՝

  • Լավագույն ռեժիսուրա՝ Քինգ Հու
  • Լավագույն օպերտորական աշխատանք՝ Ջո Չան
  • Լավագույն արտ-ռեժիսուրա՝ Քինգ Հու
  • Լավագույն օչիգինալ երաժշտություն ֆիլմի համար՝ Ու Դացզյան
  • Լավագույն ձայնագրություն՝ Չժոու Շաոլւն

Ծանոթագրություններ խմբագրել

  1. http://www.imdb.com/title/tt0079886/?ref_=ttpl_pl_tt
  2. Internet Movie Database — 1990.
  3. «Legend of the Mountain». Rotten Tomatoes (անգլերեն).
  4. Номинанты и лауреаты премии 1979 года(չին.) на официальном сайте кинофестиваля и премии Golden Horse.