Լեռնագնացների հուշարձան

Լեռնագնացների հուշարձան (ռուս.՝ Памятник альпинистам, նաև՝ «Լեռնագնացներ», ռուս.՝ «Альпинисты»), հուշարձան Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում, որը 1980 թվականին[1] տեղադրվել է «Լուժնիկի» օլիմպիական համալիրի տարածքում։ Հուշարձանի հեղինակն է սպորտի վաստակավոր վարպետ, քանդակագործ Եվգենի Աբալակովը։ Աշխարհագրորեն մոտավորապես գտնվում է Սպորտային մեծ արենայի և Հարավային մարզական միջուկի միջև, լողավազանից դեպի հյուսիս, մետրոպոլիտենի «Վորոբյովի գորի» կայարանից 400 մ դեպի հյուսիս-արևմուտք։

Picto infobox architecture.png
Լեռնագնացների հուշարձան
Կոորդինատներ55°42′53.2123″ հս․ լ. 37°33′19.2071″ ավ. ե. / 55.714781194° հս․. լ. 37.555335306° ավ. ե. / 55.714781194; 37.555335306Կոորդինատներ: 55°42′53.2123″ հս․ լ. 37°33′19.2071″ ավ. ե. / 55.714781194° հս․. լ. 37.555335306° ավ. ե. / 55.714781194; 37.555335306
Գտնվում էՌուսաստան Ռուսաստան
Մոսկվա
Կառուցվել է1980
Շինության ձևըՔանդակ
Կառուցել էԵվգենի Աբալակով
Ներկա վիճակըԿանգուն

Պատմություն և նկարագրությունԽմբագրել

Քանդակագործ Եվգենի Աբալակովը անվանի Վերա Մուխինայի աշակերտն է և ԽՍՀՄ-ում հայտնի ռեկորդակիր լեռնագնաց[2]։

1933 թվականին Խորհրդային Միությունում նվաճեցին ամենաբարձր լեռնային գագաթը` Ստալինի պիկը, որը հայտնաբերվել էր դեռևս 1928 թվականին, սակայն սխալմամբ համարվում էր Գարմոյի պիկ։ 1962 թվականին գագաթը վերանվանվեց Կոմունիզմի պիկ, իսկ 1998 թվականին այն ստացավ ներկայիս անունը՝ Իսմայիլ Սամանիի պիկ։ Ուշագրավ է այն փաստը, որ 1933 թվականին արշավախմբի միակ մասնակիցը, ով բարձրացավ Ստալինի պիկի գագաթը, եղել է Եվգենի Աբալակովը[2]։

Գագաթը նվաճելիս լեռնագնացներից երկուսը զոհվեցին, և, ամենայն հավանականությամբ, Աբալակովը հենց նրանց պատկերներն է օգտագործել Մոսկվայի ալպինիստների հուշարձանը ստեղծելիս։ Բայց այդ կարծիքը ստույգ չէ. հեղինակը երբեք չի բացահայտել նախատիպերի գաղտնիքը, և ոմանք հակված են մտածելու, որ տղամարդ լեռնագնացը քանդակագործի ինքնանկարն է[2]։

Հուշարձանը պատրաստված է բրոնզից և մոխրագույն գրանիտից։ Դա արձանախումբ է. երկու լեռմագնացները՝ կին և տղամարդ, իջնում են գագաթը նվաճելուց հետո[2]։

Քանդակը համարվում է Եվգենի Աբալակովի ստեղծագործության գագաթնակետը, նրա բացառիկ անձնական փորձի մարմնավորումը[3]։

ԾանոթագրություններԽմբագրել

ՀղումներԽմբագրել