Լեոնիդ Վանյան
Լեոնիդ Լևի (Լվովիչ) Վանյան (մարտի 9, 1932[1], Մոսկվա, ԽՍՀՄ), հայ խորհրդային երկրաֆիզիկոս։ Ֆիզմաթ գիտությունների դոկտոր (1964), պրոֆեսոր (1975)։
Լեոնիդ Վանյան | |
---|---|
Ծնվել է | մարտի 9, 1932[1] (92 տարեկան) Մոսկվա, ԽՍՀՄ |
Մասնագիտություն | երկրաֆիզիկոս |
Կոչում | պրոֆեսոր |
Գիտական աստիճան | ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր (1964) |
Կենսագրություն
խմբագրելԱվարտել է Գուբկինի անվան Մոսկվայի նավթային ինստիտուտը (1954)։ 1954-1974 թվականներին աշխատել է հետախուզման երկրաֆիզիկական մեթոդների համամիութենական գիտահետազոտական, ԽՍՀՄ ԳԱ Երկրի ֆիզիկայի, տիեզերական հետազոտությունների ինստիտուտներում։ 1974 թվականից ղեկավարում է Պ․ Պ․ Շիրովի անվան օվկիանոսաբանության ինստիտուտի էլեկտրամագնիսական դաշտերի լաբորատորիան։ Աշխատությունները վերաբերում են էլեկտրամագնիսական զոնդավորման և բնական էլեկտրամագնիսական դաշտերի փոփոխման բնույթի հարցերին։
Ծանոթագրություններ
խմբագրելԱյս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 278)։ |