Լեոնիդ Գոլուբև (ռուս.՝ Леони́д Евге́ньевич Го́лубев, հունվարի 6, 1947(1947-01-06)), ռուս դիվանագետ։

Լեոնիդ Գոլուբև
 
Կրթություն՝ Մոսկվայի ժողովուրդների բարեկամության համալսարան
Մասնագիտություն՝ դիվանագետ
Ծննդյան օր հունվարի 6, 1947(1947-01-06) (77 տարեկան)
Քաղաքացիություն  Ռուսաստան
 
Պարգևներ
«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» շքանշանի երկրորդ աստիճանի մեդալ

Կենսագրություն խմբագրել

1974 թվականին ավարտել է Մոսկվայի ժողովուրդների բարեկամության համալսարանը և Հավանայի Աբրահամ Լինքոլնի անվան օտար լեզուների բարձրագույն դպրոցը (1977)։ Տիրապետում է անգլերեն, իսպաներեն, ֆրանսերեն և պորտուգալերեն լեզուներին։ Դիվանագիտական գործունեությամբ սկսել է զբաղվել 1993 թվականից։

  • 1974-1990 թվականներին՝ թարգմանիչ, ավագ թարգմանիչ, կրտսեր ռեֆերենտ, ռեֆերենտ, ավագ ռեֆերենտ ԽՄԿԿ Կենտկոմի միջազգային բաժնում։
  • 1990-1991 թվականներին՝ հասարակական-քաղաքական կազմակերպությունների հետ կապերի ԽՄԿԿ Կենտկոմի բաժնի ավագ ռեֆերենտ։
  • 1993- 2001 թվականներին՝ Ռուսաստանի Դաշնության սուբյեկտների, խորհրդարանի և հասարակական միավորումների հետ կապերի վարչության խորհրդական, ավագ խորհրդական, բաժնի պետ։
  • 2001-2008 թվականներին՝ ՌԴ սուբյեկտների, խորհրդարանի և հասարակական-քաղաքական կազմակերպությունների հետ կապերի դեպարտամենտի տնօրենի տեղակալ։
  • 2008 թվականի ապրիլի 23-ից-2012 թվականի փետրվարի 15՝ Բոլիվիայում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան։

Ամուսնացած է։ Ունի երկու որդի։

Դիվանագիտական աստիճան խմբագրել

  • 2-րդ դասի արտակարգ և լիազոր դեսպանորդ (2004 թվականի մայիսի 6-ին)[1]։

Պարգևներ խմբագրել

  • Հայրենիքին մատուցած ծառայությունների համար 2-րդ աստիճանի շքանշան (2008 թվականի հունվարի 25)՝ Ռուսաստանի Դաշնության արտաքին քաղաքական կուրսի իրականացման գործում ունեցած մեծ ավանդի, երկարամյա անբասիր դիվանագիտական ծառայության համար[2]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Указ Президента Российской Федерации от 06.05.2004 № 584 «О присвоении дипломатических рангов»». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ ապրիլի 29-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 23-ին.
  2. «Указ Президента Российской Федерации от 25.01.2008 № 83 «О награждении государственными наградами Российской Федерации работников Министерства иностранных дел Российской Федерации»». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 12-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 23-ին.

Արտաքին հղումներ խմբագրել