Լեոնիդ Բոև

ռուս ֆուտբոլիստ

Լեոնիդ Օլեգովիչ Բոև (ռուս.՝ Леонид Олегович Боев, հունվարի 19, 1986(1986-01-19)[1], Տուլա, ԽՍՀՄ), ռուս ֆուտբոլիստ, հարձակվող։

Լեոնիդ Բոև
Леонид Боев
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը  Ռուսաստան
Ծննդյան ամսաթիվ հունվարի 19, 1986(1986-01-19)[1] (38 տարեկան)
Ծննդավայր Տուլա, ԽՍՀՄ
Հասակ 184 սանտիմետր
Դիրք հարձակվող
Պատանեկան կարիերա
2002-2004 Ռուսաստան Կրասնոդար-2000
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2004-2007 Ռուսաստան Կրասնոդար-2000 51 (13)
2007 Ռուսաստան Կուբան 3 (0)
2008 Ռուսաստան Գուբկին 1 (0)
2008-2010 Ռուսաստան Կրասնոդար-2000 61 (12)
2011 Ռուսաստան ՄԻՏՕՍ 14 (2)
2011-2013 Ռուսաստան Խիմիկ (Նովոմոսկովսկ) ЛФЛ
2014 Ռուսաստան Տիտան (Կլին) ЛФЛ
2014-2015 Ռուսաստան Արսենալ (Տուլա) 1 (0)
2014-2015  Ռուսաստան Արսենալ-2 (Տուլա) 15 (2)
Ազգային հավաքական
2004-2005 Ռուսաստան Ռուսաստան (մինչև 19) ? (?)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Կարիերա խմբագրել

Ակումբային խմբագրել

Ֆուտբոլով զբաղվել սկսել է հայրենիքում՝ Տուլայում։ 2002 թվականին ֆուտբոլային կրթությունը շարունակել է «Կրասնոդար-2000» ակումբի ֆուտբոլային դպրոցում[2], որտեղ 2004 թվականին սկսել է պրոֆեսիոնալ կարիերան և շարունակել մինչև 2007 թվականի հուլիսի 23-ը[3]՝ այդ ընթացքում անցկացնելով 51 խաղ և խփելով 13 գնդակ։ 2007 թվականի հուլիսի 25-ին ընդգրկվել է «Կուբանի» հայտացուցակում[4], որի կազմում իր նորամուտը նշել է հուլիսի 29-ին՝ մասնակցելով «Մոսկվա» ակումբի դեմ տնային խաղին, որում «Կուբան» ակումբը հաղթել է 4:1 հաշվով։ «Կուբանի» հիմնական թիմում ընդհանուր առմամբ անցկացրել է 3 խաղ բարձրագույն դիվիզիոնում և մեկ խաղ Ռուսաստանի գավաթի խաղարկությունում, դրանից բացի «Կուբանի» երկրորդ կազմում մասնակցել է 9 խաղի և խփել է 2 գնդակ, և արդյունքում թիմը մրցաշրջանում զբաղեցրել է 3-րդ տեղը։ 2008 թվականի տեղափոխվել է «Գուբկին» ակումբ, որի կազմում, սակայն, անցկացրել է ընդամենը 1 խաղ, իսկ ակումբի հայտացուցակում ընդգրկվել է 3 ամսից պակաս՝ ապրիլի 14-ից մինչև հուլիսի 4-ը[5]։ 2008 թվականի ամռանը վերադարձել է հարազատ «Կրասնոդար-2000», որի կազմում պաշտանապես խաղացել է մինչև օգոստոսի 28-ը[6]՝ մինչև մրցաշրջանի ավարտն անցկացնելով 8 խաղ։ 2009 թվականի մարտի 30-ին ընդգրկվել է ակումբի հայտացուցակում 2009 թվականի մրցաշրջանի համար[7]։ 2011 թվականի նոյեմբերի 4-ին պայմանագիր է կնքել նովոմոսկովյան «Խիմիկ» ակումբի հետ[8]։ 2014 թվականի հուլիսին տեղափոխվել է Տուլայի «Արսենալ-2» ակումբ[9]։

Հավաքականում խմբագրել

2004-2005 թվականներին խաղացել է Ռուսաստանի պատանեկան հավաքականում[2]։

Ձեռքբերումներ խմբագրել

Թիմային
  • Պրեմիեր լիգայի երկրորդ կազմերի մրցաշարի բրոնզե մեդալակիր (1) – 2007 («Կուբան» ակումբ)
Անձնական
  • ՊՖԼ Հույսի գավաթի խաղարկության լավագույն ռմբարկու – 2004 («Հարավ» տարածաշրջանի հավաքական, երկրորդ դիվիզիոն)[10]

Կրթություն խմբագրել

  • Կուբանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական համալսարան[2]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 2,2 Интервью на сайте aksport.ru
  3. «Официальная заявка ФК «Краснодар-2000» на сезон 2007 года». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ ապրիլի 15-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 28-ին.
  4. В заявку клуба включён Леонид Боев — новости на официальном сайте ФК «Кубань»
  5. «Официальная заявка ФК «Губкин» на сезон 2008 года». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ օգոստոսի 17-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 28-ին.
  6. «Официальная заявка ФК «Краснодар-2000» на сезон 2008 года». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հոկտեմբերի 5-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 28-ին.
  7. «Официальная заявка ФК «Краснодар-2000» на сезон 2009 года». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ դեկտեմբերի 19-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 28-ին.
  8. Интервью с Михаилом и Александром Золотарёвыми
  9. «Арсенал-2» заявил 17 футболистов
  10. Еженедельник «Футбол-Review», № 47/2004, специальное приложение ПФЛ — № 40/2004 (26 ноября — 2 декабря 2004 года), стр. VI — Зрителям понравилось, селекционерам — нет

Արտաքին հղումներ խմբագրել