Լեոնիդիոն[1][2] (հուն․՝ Λεωνίδιον[3] ή Λεωνίδιο), փոքր քաղաք Հունաստանում։ Գտնվում է ծովի մակերևույթից 66 մետր բարձրության վրա[4], Էգեյան ծովի Արգոլիկոս ծոցի ափից 3 կիլոմետր արևմուտք՝ Պարնոն լեռան ստորոտին։ Այն գտնվում է Պելոպոնես թերակղզու արևելյան մասում, Աթենքից 118 կմ հարավ-արևմուտք։ Հանդիսանում է Նոտիա-Կինուրիայի համայնքի (դիմա) վարչական կենտրոնը Պելոպոնեսի ծայրամասում գտնվող Արկադի ծայրամասային տարածքում։ Բնակչությունը 3761 բնակիչ 2011 մարդահամարի համաձայն[3]։

Բնակավայր
Լեոնիդիոն
ԵրկիրՀունաստան Հունաստան
ԲԾՄ40 մետր
Բնակչություն3737 մարդ (2021)
Հեռախոսային կոդ2757
Փոստային դասիչ223 00
Պաշտոնական կայքleonidio.gr
Լեոնիդիոն (Հունաստան)##
Լեոնիդիոն (Հունաստան)

Անվանումը ստացել է Այոս-Լեոնիդաս եկեղեցու (Սուրբ Լեոնիդա) անունից։ Գյուղում ապրում են ցակոնիացիները՝ հնագույն սպարտացիների ժառանգները[5], որոնք խոսում են ցակոներեն լեզվով։

Պատմություն խմբագրել

Այդ վայրում էր գտնվում Բրասիա հնագույն քաղաքը[6]։

Հիմնադրվել է 1826 թվականից հետո, երբ Հունական հեղափոխության ընթացքում թուրքական բանակը Իբրահիմ փաշայի հրամանատարությամբ ավերեց Փավստոսոսը՝ Կինուրիայի կենտրոնը։ 1845 թվականին Լեոնիդիոն դարձավ Կինուրիայի կենտրոնը։ 1912 թվականին ստեղծվել է Լեոնիդիոն համայնքը։

Լեոնիդիոն համայնք խմբագրել

Լեոնիդիոն համայնքի մեջ են մտնում Ոսկինա գյուղը և Կարյաս վանքը։ Բնակչությունը 3761 բնակիչ 2011 մարդահամարի համաձայն[3]։ Մակերեսը 102,667 քառակուսի կիլոմետր[4]։

Անվանում Բնակչություն(2011)[3], մարդ
Ոսկինա 63
Լեոնիդիոն 3761
Կարյաս վանք 2

Բնակչություն խմբագրել

Տարի Բնակչություն, մարդ
1991 3526[7]
2001 3165[7]
2011 3761[3]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Կաղապար:Словарь географических названий зарубежных стран
  2. Կաղապար:Карты государств
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 «Πίνακας αποτελεσμάτων Μόνιμου Πληθυσμού-Απογραφής 2011» (հունարեն). Ελληνική Στατιστική Αρχή. 2014 թ․ մարտի 20. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ նոյեմբերի 13-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 22-ին.
  4. 4,0 4,1 Απογραφή πληθυσμού - κατοικιών της 18ης μαρτίου 2001 (μόνιμος πληθυσμός)(հուն.). — Πειραιάς: Εθνική στατιστική υπηρεσία της Ελλάδας, 2009. — Т. I. — С. 354. — ISSN 1106-5761. Архивировано из первоисточника 21 Սեպտեմբերի 2015.
  5. Греки / Новик А. А. // Большая российская энциклопедия : [в 35 т.] / гл. ред. Ю. С. Осипов. — М. : Большая российская энциклопедия, 2004—2017.
  6. Павсаний. Описание Эллады. III, 21, 7
  7. 7,0 7,1 «Μόνιμος και Πραγματικός Πληθυσμός της Ελλάδος. Σύνολο Ελλάδος, νομοί, δήμοι/κοινότητες, δημοτικα/κοινοτικά διαμερίσμα και οικισμοί. Απογραφές πληθυσμού 2001 και 1991» (հունարեն). Հունաստանի վիճակագրական ծառայություն. Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ հուլիսի 16-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 22-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լեոնիդիոն» հոդվածին։