Լեոնարդ Լեյք (անգլ.՝ Leonard Lake, հոկտեմբերի 29, 1945(1945-10-29), Սան Ֆրանցիսկո, Կալիֆոռնիա, ԱՄՆ - հունիսի 6, 1985(1985-06-06), South San Francisco, Սան Մատեո շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի սերիական մարդասպան։ Չարլզ Նգի հետ նրա կատարած հանցագործությունները բացահայտվեցին, երբ Լեյքն ինքնասպանություն գործեց՝ ապօրինի զենք ունենալու համար ձերբակալվելուց հետո ցիանիդի սրվակ խմելով։

Լեոնարդ Լեյք
Ծննդյան ամսաթիվհոկտեմբերի 29, 1945(1945-10-29)
ԾննդավայրՍան Ֆրանցիսկո, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
Մահվան ամսաթիվհունիսի 6, 1985(1985-06-06) (39 տարեկան)
Մահվան վայրSouth San Francisco, Սան Մատեո շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Մահվան պատճառցիանիդային թունավորում
Սպանություն

Կյանք խմբագրել

Լեյքը ծնվել է Կալիֆոռնիա նահանգի Սան-Ֆրանցիսկո քաղաքում։ Երբ Լեոնարդը 6 տարեկան էր, ծնողները բաժանվեցին։ Լեոնարդը եղբայրների հետ տեղափոխվեց տատիկի ու պապիկի մոտ ապրելու։ Նա խելացի երեխա էր, սակայն սևեռուն կիրք ուներ՝ պոռնոգրաֆիան։ Ամենայն հավանականությամբ այդ գաղափարն ի հայտ է եկել իր քրոջ մերկ նկարները տեսնելուց հետո[1]։ Ենթադրություն կա, որ Լեյքը սեռական ոտնձգություն է կատարել իր քույրերի հանդեպ։

1965 թվականին՝ տասնինը տարեկան հասակում, Լեյքը միացավ ծովային ուժերին և որպես ռադարի օպերատոր ծառայեց Վիետնամի պատերազմի ժամանակ։ 1971 թվականին «շիզոիդ անձնային խանգարում» ախրորոշումից հետո Լեյքը առողջության խաթարման պատճառով զորացրվեց, և նրան հոգեթերապիայի կուրս նշանակվեց։ Վերադառնալով քաղաքացիական կյանքին՝ նա հաստատվեց Կալիֆորնիայի Սան-Խոսե քաղաքում և ընդունվեց Սան-Խոսեի պետական համալսարան:, սակայն առաջին կիսամյակից հետո դուրս մնաց։ Համարվում է, որ նա 1970-ական թվականների սկզբին միացել է հիպիների խմբին և հիմնվել նրանց իսկ համայնքում։ 1975 թվականին Լեյքն ամուսնացավ, սակայն ամուսնությունը շուտով խաթարվեց, քանի որ կինն իմացել էր, որ նա նկարահանվել է սիրողական պոռնոգրաֆիկ ֆիլմերում և դրանցում գլխավոր դեր խաղացել՝ սադոմազոխիզմի և բոնդաժի գործողություններ կատարելով։

1980 թվականին Լեոնարդը մեքենայի հափշտակություն կատարեց, սակայն բանտից ազատվեց մեկ տարի պայմանական պատժով։ 1981 թվականին նա նորից ամուսնացավ՝ Կլարալին Բալաշի հետ։ Նրա հետ ծանոթացել էր 1977 թվականին, երբ աշխատում էր Վերածննդի դարաշրջանի վերաբերյալ տոնավաճառում։ Այնուամենայնիվ, Բալաշը շուտով թողեց նրան, քանի որ արդեն հոգնել էր ամուսնու վերաբերմունքից և պոռնոգրաֆիկ ֆիլում գլխավոր դեր խաղալու նրա պահանջներից։ Լեյքը ձերբակալվեց 1982 թվականին՝ հրազենի օգտագործման կանոնների խախտման համար, սակայն գրավի դիմաց ազատ արձակվեց և տեղափոխվեց Վիլսվիլ՝ Կալավերասի շրջան՝ Բալաշին պատկանող ռանչո։ 1982 թվականին Լեյքը հանդիպում է Չարլզ Նգ անունով մի մարդու Հոնկոնգից, և նրանք ընկերանում են։ Չալզը սկսում է Լեյքի ռանչոյում ապրել, որտեղ նրանք սկսում են առևանգել, տանջել, ապա բռնաբարել ու սպանել մարդկանց։ Զոհերի մեծ մասը Լեյքի և Չարլզի ծանոթներն էին։

Բացահայտում խմբագրել

1985 թվականի հունիսի 2-ին Չարլզ Նգին նկատում են Սան-Ֆրանցիսկոյի հարավի խանութներից մեկում գողություն անելիս։ Ոստիկանություն են կանչում։ Նա փախչում է, երբ հասնում է ոստիկանությունը, սակայն Լեոնարդ Լեյքը, որը նրա հետ էր, մնում է գողության վայրում։ Ոստիկանությունը հետախուզում է նրա մեքենան, որում գտնվում էր 22 կոլիբրի հրացան՝ ապօրինի կերպով լիցքավորված։ Լեյքը ձերբակալվում է զենք կրելու օրենքը խախտելու համար։

Նա ներկայանում է որպես Ռոբին Սթեփլի և իր մոտ այդ անունով վարորդական իրավունք է ունենում։ Ոստիկանությունը չի հավատում, քանի որ ըստ վարորդական իրավունքի, Ռոբին Սթեփլին 26 տարեկան էր, այն դեպքում, երբ իրենց առջև կանգնած տղամարդը գրեթե 40 տարեկան կլիներ։ Հայտնվելով ոստիկանության բաժանմունքում՝ Լեյքը մի բաժակ ջուր է խնդրում։ Աննկատ կերպով վերանաշապիկի տակ թաքնված ցիանիդը լցնում է բաժակի մեջ։ Ուշաթափվում է և շտապ ուղարկվում հիվանդանոց, որտեղ կոմայի մեջ է ընկնում։ Հաջորդած չորս օրերի ընթացքում նրան արհետական շնչառության սարք էր միացված, մինչև որ մահանում է[2]։

Այդ ընթացքում ոստիկանությունը բացահայտում է նրա իրական ինքնությունը։ Բացի այդ՝ պարզվում է, որ Ռոբերտ Սթեփլին, որի անունը վերցրել էր Լեոնարդը, անհետացել էր մի քանի շաբաթ առաջ։ Լեյքի մեքենան, որ պատկանում էր 39-ամյա Պոլ Կոսներին, անհետ կորել էր 6 ամիս առաջ՝ 1984 թվականի նոյեմբերին։

Ոստիկանությունը խուզարկում է Լեյքի ռանչոն Վիլսվիլլում։ Պարզվում է, որ Լեյքը հանուն գոյության շարժման անդամ է եղել, քանզի նրա ռանչոն զենքերով լի թաքստոց ուներ։ Օրագրում Լեյքը գրում է, որ շուտով միջուկային պատերազմ է լինելու, և ինքը պլանավորում է գոյատևել իր թաքստոցում։ Ոստիկանությունը նաև գտնում է մի տեսագրություն, որում Լեոնարդն ու Չարլզը տանջում և բռնաբարում են կանանց։

Ռանչոյում ոստիկանությունը 12 դիակ է հայտնաբերում։ Նրանց թվում էին նաև ընտանիքի անդամներ։ Ընդհանուր առմամբ հայտնաբերվում են մոտ 25 մարդու պատկանող մարմնի մասեր[3]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Michael Newton. The Encyclopedia of Serial Killers. — New York, NY: Checkmark Books, 1999. — P. 134. — ISBN 0-8160-3978-X
  2. Newton, p135.
  3. Newton, p136.

Արտաքին հղումներ խմբագրել