Լեոնարդ Լավլինսկի
Լեոնարդ Իլարիոնովիչ Լավլինսկի (ռուս.՝ Леона́рд Илларио́нович Лавли́нский, հունվարի 9, 1930, Դոնի Ռոստով, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - մայիսի 11, 2005, Մոսկվա, Ռուսաստան), ռուս խորհրդային գրող, բանաստեղծ և գրաքննադատ, խմբագիր։ Բանասիրական գիտությունների թեկնածու (1972)։
Լեոնարդ Լավլինսկի | |
---|---|
Ծնվել է | հունվարի 9, 1930 |
Ծննդավայր | Դոնի Ռոստով, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Վախճանվել է | մայիսի 11, 2005 (75 տարեկան) |
Վախճանի վայր | Մոսկվա, Ռուսաստան |
Գերեզման | Խովանսկոե գերեզմանատուն |
Մասնագիտություն | բանաստեղծ և գրական քննադատ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ |
Կրթություն | Ռոստովի պետական համալսարան |
Գիտական աստիճան | բանասիրական գիտությունների թեկնածու |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Պարգևներ |
Տպագրվել է 1958 թվականից։
ԽՍՀՄ գրողների միության անդամ (1971), ընտրվել է նրա խորհրդի անդամ (1986-1991)։
Կենսագրություն
խմբագրելԱվարտել է Ռոստովի պետական համալսարանի պատմաբանասիրական ֆակուլտետը (1952) և Ռոստովի պետական մանկավարժական ինստիտուտի ռուսաց լեզվի և գրականության ֆակուլտետի ասպիրանտուրան (1955)։
Աշխատել է երիտասարդական մամուլում, այնուհետև եղել է «Դոն» ամսագրի գրական աշխատակից։ ԽՄԿԿ անդամ էր 1959 թվականից։ Նույն թվականից Մոսկվայում եղել է Կոմերիտմիության կենտկոմի քարոզչության և ագիտացիայի բաժնի մամուլի սեկտորի հրահանգիչ (1959-1964), ՌԽՖՍՀ մամուլի պետական կոմիտեի գեղարվեստական գրականության գլխավոր խմբագրության խմբագրակազմի անդամ (1964-1965), ԽՄԿԿ կենտկոմի մշակույթի բաժնի հրահանգիչ (1965-1970), 1970-1977 թվականներին՝ «Դրուժբա նարոդով» ամսագրի գլխավոր խմբագիր Սերգեյ Բարուզդինի առաջին տեղակալ, 1977-1997 թվականներին՝ «Լիտերատուրնոյե օբոզրենիե» ամսագրի գլխավոր խմբագիր։
Մահացել է 2005 թվականին, Մոսկվայում։ Թաղված է Խովանսկոյե գերեզմանատանը[1]։
Պարգևներ
խմբագրել- Ժողովուրդների բարեկամության շքանշան (16.11.1984)
- «Պատվո նշան» շքանշան (17.01.1980)[2]
- մեդալ
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Лавлинский, Леонард Илларионович.
- ↑ Указ Президиума Верховного Совета СССР от 17 января 1980 года № 1440—Х «О награждении критика и литературоведа Лавлинского Л. И. орденом «Знак Почёта»» // «Ведомости Верховного Совета Союза Советских Социалистических Республик». — № 4 (2026) от 23 января 1980 года. — Ст.79.
Գրականություն
խմբագրել- Яковлев, Борис Григорьевич Записки счастливого неудачника. — М.: Новый ключ, 2011. — 256 с. — ISBN 978-5-7082-0337-3