Լենրի Լեոպոլդ Ուիլֆրեդ Փիթերս (անգլ.՝ Lenrie Peters, սեպտեմբերի 1, 1932(1932-09-01)[1], Բանջուլ, Գամբիա - մայիսի 28, 2009(2009-05-28)[2][1], Դակար, Սենեգալ[3]), գամբիացի բանաստեղծ, արձակագիր, վիրաբույժ։

Լենրի Փիթերս
Ծնվել էսեպտեմբերի 1, 1932(1932-09-01)[1]
ԾննդավայրԲանջուլ, Գամբիա
Վախճանվել էմայիսի 28, 2009(2009-05-28)[2][1] (76 տարեկան)
Վախճանի վայրԴակար, Սենեգալ[3]
Մասնագիտությունվիրաբույժ, բանաստեղծ և գրող
Քաղաքացիություն Գամբիա
ԿրթությունԹրինիթի քոլեջ
Պարգևներ
Գամբիայի Հանրապետության շքանշան

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է Սիերա Լեոնե կրեոլական ընտանիքում։ 1949 թվականին տեղափոխվել է Սիերա Լեոնե, որտեղ սովորել է Ֆրիտաունի Ուելսի արքայազնի դպրոցում։ 1952 թվականից նա ուսումը շարունակել է Քեմբրիջի Տրինիտի քոլեջում, 1956 թվականին ստացել է գիտության բակալավրի աստիճան։ Ուսման ընթացքում ընտրվել է Աֆրիկայի ուսանողների միության նախագահ։

1956-1959 թվականներին սովորել է Լոնդոնի համալսարանական քոլեջի հիվանդանոցում, 1959 թվականին ստացել է վիրաբույժի դիպլոմ։

1955-1968 թվականներին աշխատել է BBC ռադիոյում, ծրագրեր պատրաստել աֆրիկյան երկրների համար։ Նա բժշկությամբ է զբաղվել Գիլդֆորդում և Նորթհեմփթոնում։ Անգլիայի վիրաբույժների թագավորական քոլեջի անդամ էր։

Վերադառնալով Գամբիա՝ շարունակել է իր վիրաբուժական պրակտիկան Բանջուլում։ Որպես մարդասեր ձգտում էր կիսել իր հարստությունը կարիքավորների հետ։

Ընտրվել է Գամբիայի հուշարձանների պահպանության պատմական հանձնաժողովի նախագահ, եղել է Գամբիայի ազգային գրադարանի և Գամբիայի քոլեջի տնօրենների խորհրդի նախագահ (1979-1987)։

Նա մահացել է Դաքարում հիվանդության պատճառով։

Ստեղծագործություն խմբագրել

Բանաստեղծություններ (1964), Արբանյակներ (1967), Կատչիկալի (1971) բանաստեղծական ժողովածուների հեղինակ, անձնական բժշկական պրակտիկայի տպավորությունների հիման վրա գրված «Երկրորդ շրջանը» (1965) վեպը, որը պատմում է աֆրիկյան հասարակության վիճակի մասին շատ երկրների անկախության նախօրեին։

Ընտրվել է Գամբիայի գրողների միության նախագահ։

Օգտագործված գրականություն խմբագրել

  • 1964: Poems (Ibadan: Mbari Publications)
  • 1967: Satellites (London: Heinemann, African Writers Series No. 37)
  • 1971: Katchikali (London: Heinemann, African Writers Series No. 103) 0-435-90633-X ; 0-435-90103-6
  • 1981: Selected Poetry (London: Heinemann, African Writers Series No. 238) 0-435-90238-5

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 http://thepoint.gm/africa/gambia/article/adieu-lenrie-peters
  3. 3,0 3,1 3,2 Deutsche Nationalbibliothek Record #138877599 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.

Գրականություն խմբագրել

  • Энциклопедический справочник «Африка». — М.: Советская Энциклопедия. Главный редактор Ан. А. Громыко. 1986—1987.

Արտաքին հղումներ խմբագրել