Լենինի հրապարակ (Վոլժսկի)

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Լենինի հրապարակ (այլ կիրառումներ)

Լենինի հրապարակ (ռուս.՝ Площадь Ленина), Վոլգոգրադի մարզի Վոլժսկի քաղաքի կենտրոնական հրապարակն է։ Գտնվում է Լենինի պողոտայում, այն վայրում, որտեղից սկսվում է Էնգելսի փողոցը։ Հրապարակի կառուցումն ավարտվել է 1981 թվականին[1]։ Լենինի հրապարակը սահմանակից է 36, 39, 42 թաղամասերին։ Այստեղ կազմակերպվում են քաղաքային տոներ, հանրային միջոցառումներ և համերգներ[2]։

ռուս.՝ Площадь Ленина
Լենինի հրապարակ
Երկիր Ռուսաստան
Անվանվել էՎլադիմիր Լենին
ՄակերեսՔարտեզ
Քարտեզ

Լենինի հրապարակում են գտնվում՝

  • Լենինի հուշարձան (բացվել է 1984 թվականի հոկտեմբերի 21-ին, ստեղծել են մոսկվացի քանդակագործները)[1]
  • «Հոկտեմբեր» մշակույթի տուն և քաղաքային ֆիլհարմոնիա
  • Վոլժսկիի առևտրա-արդյունաբերական պալատ
  • 22 հարկանի «Ախտուբա» հյուրանոցը՝ քաղաքի ամենաբարձր շենքը[1], «Волжанин» մարզասրահ[3]
  • փոքր ռմբապաստարան հրապարակի տակ

Հրապարակից դեպի Ախտուբա գետի բարձր ափի ուղղությամբ ձգվում է շատրվանների բուլվարը, որի վերջում գտնվում է քաղաքի ամենախոշոր ուղղափառ եկեղեցին և քաղաքի պատկերասրահը, որը տեղակայված է Բեզռոդնոյ գյուղի նախկին դպրոցի շենքում, որի տեղում ձևավորվել է քաղաքը։

Պատկերասրահ

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 «Улицы Волжского. Проспект Ленина». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունիսի 17-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 15-ին.
  2. «Площадь Ленина в г. Волжский». vetert.ru (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 15-ին.
  3. «Волжский, Площадь Ленина. Онлайн-камера». Камтерия (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 7-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 15-ին.