Լենինականի տեղական
Լենինականի տեղական, սպիտակագլուխ կաղամբի տեղական սորտ։ Արևելյան ենթատեսակից է։
Նկարագրություն
խմբագրելԱրմատն առանցքային է։ Վարդակը՝ խոշոր։ Տերևները կնճռոտ են, կիսահովհարաձև ջղացանցով, մոխրականաչավուն գույնի։ Ծաղկաբույլը ողկույզ է։ Ծաղիկները՝ երկսեռ։ Կաղամբագլուխը կլոր-տափակավուն է, տափակավուն, տափակ-կորնթարդ և հազվագյուտ՝ կլորավուն։ Ուշահաս սորտ է։ Մշակվում է բաց դաշտում։ Բերքատվությունը՝ 350-400 ց/հա:
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Գյուղատնտեսական հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |