Լենինականի մանկական երկաթուղի

Լենինականի մանկական երկաթուղի, ներկայումս չգործող մանկական հանգստավայր Գյումրի քաղաքի արևմտյան մասում՝ Չերքեզի ձորի կանաչ գոտու և բարձունքների շրջանում։ Գործել է 1969 թվականից մինչև 1988 թվականը։

Կառուցումն սկսվել է դեռևս 1937 թվականին, Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին ընդհատվել է։ Լենինականի մանկական երկաթուղին ունեցել է 2700 մ երկարություն, երեք կայարան (Շողեր, Շուշան, Այծեմնիկ)։ Տարվա ընթացքում գործում էր մայիսի 1-ից մինչև նոյեմբերի 8-ը։ Ըստ Հայկական սովետական հանրագիտարանի, մեկ սեզոնում սպասարկել է 10 000 ուղևոր։

1988 թվականի ավերիչ երկրաշարժից հետո մանակական երկաթուղին չի գործում։ Գնացքն իր վագոններով վաճառված է, իսկ Շողեր կայարանի տարածքում հիմա գտնվում է «Ոսկե բլուր» կոչվող ռեստորանային համալիրը։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 554