Լենինականի հեծանիվի գործարան

Լենինականի հեծանիվի գործարան, արդյունաբերական ձեռնարկություն Լենինականում (այժմ՝ Գյումրի)։

Հիմնադրվել է 1965 թվականին։ Ունեցել է գալվանա-լաքապատման, մամլման, հավաքման, փայտամշակման արտադրամասեր։ Տարեկան թողարկել է «Մալիշ», «Լենինական», «Շիրակ» մակնիշի 330 000 մանկական հեծանիվ։

«Մալիշ» հեծանիվը, որն արժանացել էր որակի պետական նշանի, արտահանվել է Հարավսլավիա, Ռումինիա, Կուբա, Մոնղոլիա և այլ երկրներ։

1988 թվականի Սպիտակի երկրաշարժից հետո գործարանն այլևս չի գործում։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png