Լենա Նանուշյան

բժիշկ, պետական գործիչ

Լենա Նանուշյան (հունիսի 1, 1975(1975-06-01)), հայ բժիշկ։ ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ։

Լենա Նանուշյան
Ծնվել էհունիսի 1, 1975(1975-06-01) (48 տարեկան)
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունԵրևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան (1998), Ակադեմիկոս Սուրեն Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ (2000) և ՀԱՀ (2005)
Մասնագիտությունբժիշկ և պետական գործիչ
ԱշխատավայրՀՀ ԱՆ

Կենսագրություն խմբագրել

Լենա Նանուշյանը ծնվել է 1975 թվականի հունիսի 1-ին։ 1992-1998 թվականներին սովորել է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում, ստացել բժշկականխարգելման գծով բժշկի որոկավորում։ 1998-2000 թվականներին անցել է մասնագիտացում ՀՀ ԱՆ Ակադեմիկոս Ս.Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտում` առողջապահության կազմակերպում ծրագրով։ 2003-2005 թվականներին շարունակել է կրթությունը Հայաստանի ամերիկյան համալսարանում, ստացել հանրային առողջապահության մագիստր կոչումը[1]։

Աշխատանքային գործունեություն խմբագրել

Աշխատանքային գործունեությունը սկսել է ՀՀ առողջապահության նախարարության առողջապահության քաղաքականության վարչությունում (2002)։ 2002-2006 թվականներին դասավանդել է Առողջապահության կառավարման դպրոցում։ 2003-2012 թվականներին եղել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի առողջապահության մշտական հանձնաժողովի փորձագետ։ 2012-2013 թվականներին զբաղեցրել է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի արտաքին կապերի բաժնի պետի պաշոնը։ 2013 թվականից մինչ 2018 թվականի հունիսի 4-ը եղել է Միացյալ ազգերի կազմակերպության ՄԻԱՎ/ՁԻԱՀի դեմ պայքարի միացյալ ծրագրի հայաստանյան ծրագրերի համակարգող[2]։

Մասնակցել է մի շարք դասընթացների, համաժողովների, ուսումնական այցերի, մասնավորապես՝ մարդու իրավունքների պաշտպանության վերաբերյալ, Միացյալ ազգերի կազմակերպության ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարի միացյալ ծրագրի դասընթացներ։ 2000 թվականին ԱՄՆ Ալաբամայի համալսարանի հետ համագործակցության շրջանակներում մասնակցել է Առողջապահության կառավարիչների 20 Ազգային համաժողովին։ 2004 թվականին Լատվիայում ուսումնական այցի շրջանակներում ուսումնառել է Առողջության խթանումը և առողջության առաջնային օղակին վերաբերող հարցերը, 2009 թվականին մայրական, մանկական և դեռահասների առողջության պահպանման հանրային առողջապահական մոտեցումներն ուսումասիրելու նպատակով այցելել է Մայրական, մանկական և դեռահասների առողջության եվրոպական դպրոց (Տրիեստե, Իտալիա), արյան անվտանգության օրենսդրության հարցերը ուսումնասիրելու նպատակով ուսումնական այցով եղել է Հռոմում։ 2009 թվականին Ալբախի համալսարանի ամառային դպրոցում ուսումնառել է Առողջապահություն և սոցիալական համակարգ թեմայով դասընթացը (Ավստրիա)։ 2013 թվականին Շվեդիայում ուսումնասիրել է վարակիչ հիվանդությունների դեմ պայքարի վերաբերյալ ԵՄ մոտեցումները (Ստոկհոլմ)։ 2009, 2014, 2016, 2018 թվականներին մասնակցել է ՄԻԱՎ/ՁԻԱՀ հարցերին նվիրված տարածաշրջանային տարեկան համաժողովներին (Մոսկվա, Ռուսաստան) և այլն[3]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Master of Public Health Thesis Project Utilizing Problem Solving Framework, LENA NANUSHYAN, MDMPH Candidate
  2. «PM appoints UN national officer for HIV/AIDS program as deputy minister of healthcare». armenpress.am (անգլերեն). Վերցված է 2020 թ․ մայիսի 12-ին.
  3. Լենա Նանուշյանը նշանակվել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ