Լեհաստանի հայ մշակութային ընկերություն

Լեհաստանի հայ մշակութային ընկերություն, հիմնադրվել է 1985-ին Կրակովում։ Հիմնադիրն ու նախագահը լեհահայ Ադամ Տերլեցկին է։ Ընկերությունը հրատարակում է ՀՄԸ Տեղեկագիր՝ Լեհաստանի մշակույթի ու արվեստի նախարարության ֆինանսական օգնությամբ։ Տեղեկագրում հրապարակվում են լեհահայ գաղութի ու Հայաստանի պատմությանը, մշակույթին, ինչպես նաև այժմեական հիմնախնդիրներին նվիրված գիտաճանաչողական հոդվածներ։ Տեղեկագրի եռանդուն գործիչներից է ազգությամբ լեհ, Կրակովի Յագելոննյան համալսարանի պրոֆեսոր, իրանագետ և ճանաչված հայագետ, ակադեմիկոս Անջեյ Պիսովիչը։

Լեհաստանի հայ մշակութային ընկերություն
Հիմնադրված1985
Գլխադասային գրասենյակԿրակով
ՆախագահԱդամ Տերլեցկի
Կարևոր անձինքԱնջեյ Պիսովիչ

Լեհաստանի հայերը սկսած XV-րդ դարից զգալի վաստակ են ունեցել ինչպես հայ, այնպես էլ լեհ գիտական մտքի ու մշակույթի հատկապես աստվածաբանության, փիլիսոփայության, պատմագիտության զարգացման գործում։ Լեհահայության ստեղծած մշակութային արժեքները կարևոր դեր են խաղացել Լեհաստանի հայ գաղութի ազգային հիմքերն ամրապնդելու գործում, հարստացրել հայկական մշակույթը։ Միևնույն ժամանակ լեհահայերը զգալի ավանդ են ներդրել նաև լեհ մշակույթի տարբեր բնագավառների զարգացման գործում[1]։

Ծանոթագրություններ խմբագրել