Լեհաստանի խորհրդարանական ընտրություններ (2019)

Լեհաստանի Սեյմի և Սենատի ընտրություններ, պետք է անցկացվեն ոչ ուշ, քան 2019 թվականի նոյեմբերին։ Ընտրվելու են Սեյմի 460 պատգամավորներ և 100 սենատորներ։

Լեհաստանի խորհրդարանական ընտրություններ (2019)
Լեհաստան
2019 թվականի հոկտեմբերի 13

Տեսակ Polish parliamentary election?

Պաշտոն member of the Sejm of the Republic of Poland? և Լեհաստանի սենատոր

Նախորդ 2015 Polish parliamentary election?

Հաջորդ 2023 Polish parliamentary election?

Ընտրական համակարգ խմբագրել

Սեյմի 460 պատգամավոր ընտրվում են բաց կուսակցական ցուցակներով՝ բազմամանդատ ընտրատարածքներով։ Տեղերը բաշխվում են Դոնթի մեթոդով՝ կուսակցությունների համար 5%-ի շեմով և կոալիցիաների համար 8%-ով (պահանջները չեն տարածվում ազգային փոքրամասնությունների կուսակցությունների վրա)։ Սենատորներն ընտրվում են միամանդատ ընտրատարածքներում քվեարկության արդյունքներով։ Պատգամավորության թեկնածուներն առաջադրվում են կամ քաղաքական կուսակցությունների ընտրական հանձնաժողովների կամ առանձին ընտրական հանձնաժողովների կողմից[1]։

Ընտրությունների օր խմբագրել

Լեհաստանի Սահմանադրության 98-րդ հոդվածի համաձայն՝ խորհրդարանի ընտրությունները պետք է անցկացվեն ոչ աշխատանքային օր, կիրակի կամ ազգային տոն, որը վերաբերում է 30-օրյա ժամկետին՝ մինչև Սեյմի և Սենատի լիազորությունների ժամկետի սկսվելուց 4 տարի անց[2]։

Քանի որ ութերորդ գումարման Սեյմի և Սենատի առաջին նիստը տեղի է ունեցել 2015 թվականի նոյեմբերի 12-ին[3], ընտրությունները կարող են նշանակվել 2019 թվականի հոկտեմբերի 13-ին, հոկտեմբերի 20-ին, հոկտեմբերի 27-ին, նոյեմբերի 3-ին կամ նոյեմբերի 10-ին։ Այլ հնարավոր, սակայն քիչ հավանական տարեթվեր են հանդիսանում 2019 թվականի նոյեմբերի 1-ի (Բոլոր սրբերի օր) և նոյեմբերի 11-ի (Անկախության օր) պետական տոները։ Լեհաստանի Սահմանադրության համաձայն՝ Սեյմի և Սենատի ընտրությունները նշանակում է հանրապետության նախագահը խորհրդարանի ընթացիկ գումարման լիազորությունների ժամկետի ավարտից ոչ ուշ, քան 90 օր առաջ[2]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Избирательная система». www.sejm.gov.pl (անգլերեն). Сейм Республики Польша. Վերցված է 2019 թ․ փետրվարի 7-ին.
  2. 2,0 2,1 «Конституция Польши». www.sejm.gov.pl (ռուսերեն). Сейм Республики Польша. Վերցված է 2019 թ․ փետրվարի 7-ին.
  3. «12 listopada odbędą się pierwsze posiedzenia Sejmu i Senatu nowych kadencji». TVP (լեհերեն). 5 ноября 2015. Վերցված է 2019 թ․ փետրվարի 7-ին.