Լեհաստանի Սահմանադրություն
Լեհաստանի սահմանադրություն (լեհ.՝ Konstytucja Rzeczypospolitej Polskiej), ընդունվել է 1997 թվականի ապրիլի 2-ին՝ Ազգային ժողովի կողմից՝ կոմունիստական բռնատիրության հետևանքների վերացման ու սոցիալական արդարության սկզբունքների ներդրման նպատակով։ 1997 թվականի մայիսի 25-ին կայացած ազգային հանրաքվեով հավանության արժանացած տեքստը իրավակիրառության մեջ մտավ նույն տարվա հոկտեմբերի 17-ին։
1997 թվականի այժմյան սահմանադրություն
խմբագրել1952 թվականի Լեհաստանի ժողովրդական հանրապետության սահմանադրությունից[1] հետո միակուսակցական համակարգից դեպի բազմակուսակցական համակարգին, ինչպես նաև սոցիալիզմից ազատ տնտեսական շուկայական հարաբերություններին անցնելու կոնսեսուսի կարիք առաջացավ։ Լեհաստանի քաղաքական անցյալն արտացոլվեց նոր սահմանադրության նախաբանում, որում ամրագրված է.
Շատ հոդվածներ ակնհայտորեն վերաբերում էին նախորդ կառավարությունների սխալների ուղղմանը[2]։
Պատմական սահմանադրություններ
խմբագրելԱռաջին տեղում հիշատակվում է Լեհաստանի թագավորության ու Լեհա-լիտվական համագործակցության 1374 թվականի սեպտեմբերի 17-ին՝ Լուի Անդեգավինի կողմից Կոշիցեին տրված գլխավոր Առավելությունը՝ Լեհաստանի գահն իր դստերը՝ Յադվիգային փոխանցելու նպատակով։ Կոշիցեի Առավելությամբ Լեհաստանի թագավորը վերացրեց բոլոր հարկերը՝ բացի ազնվականության (լեհ.՝ szlachta ) հարկից։ Պատմական համատեքստում հիշատակվում է նաեւ 1590 թվականի Սեյմի սահմանադրությունը։ Գրեթե երկու հարյուրամյակ անց՝ 1768 թվականին, Կարդինալների օրենքը կարեւոր քայլ հանդիսացավ Լեհական իրավունքի համակարգման ուղղությամբ։
1791 թվականի մայիսի 3-ի Մայիսյան սահմանադրությունն իր բնույթով Եվրոպայում առաջինը համարվեց։ Այն կարգավորեց Լեհա-լիտվական դաշնային համագործակցության երկարատև քաղաքական ազդեցությունը, քաղաքական հավասարություն մտցրեց քաղաքաբնակների ու ազնվականների միջև,իսկ գյուղաբնակներին կառավարության պաշտպանության ներքո առավ։
Լեհաստանի երկրորդ հանրապետության գոյության ընթացքում՝ 1919-39 թվականներին[3], Լեհաստանն ուներ երեք սահմանադրություն՝ 1919 թվականի Փոքր, 1921 թվականի Մարտյան ու 1935 թվականի Ապրիլյան սահմանադրությունները Մինչդեռ, Լեհաստանի ժողովրդական հանրապետության գոյության ընթացքում՝ 1945-89 թվականներին, Ազգային ազատագրության Լեհական կոմիտեի ընդունած Մանիֆեստը դատապարտեց 1935 թվականի Ապրիլյան սահմանադրությունն՝ այն որակելով անօրինական ու ֆաշիստական։ Իսկ մինչ նոր սահամանադրության ընդունումը՝ 1947 թվականի Փոքր սահմանադրությունը, կիրառվեց 1921 թվականի Մարտյան սահմանադրությունը, որը հինգ տարի անց փոխարինվեց 1952 թվականի Լեհաստանի ժողովրդական հանրապետության սահմանադրությամբ։