Լեկտորիում
Լեկտորիում, ռուսական ոչ կոմերցիոն նախագիծ, որը զբաղվում է դասախոսությունների, հանդիպումների, տոնակատարությունների կազմակերպմամբ և անցկացմամբ։ Գլխավոր գրասենյակը գտնվում է Դոնի Ռոստովում։
Լեկտորիում | |
---|---|
Տեսակ | կազմակերպություն |
Հիմնադրված է | 2009 |
Վայր | Դոնի Ռոստով, Ռուսաստան |
Կայք | lectorium.org |
Գործունեություն
խմբագրելԼեկտորիումը կազմակերպում է ամենշաբաթյա ժամանցային-ուսուցողական միջոցառումներ Դոնի Ռոստովում։ Նաև կազմակերպվում է «Լեկտորիումի պիկնիկ» միջոցառումը, ինչպես նաև դասախոսություններ և սեմինարներ երիտասարդ գիտնականների և հայտնի ռոստովցիների հետ միասին[1]։
2009 թվականին Լեկտորիումը դարձել է «Դոնի Ռոստովի ճարտարապետության օրեր» ծրագրի կազմակերպիչներից մեկը[2][3]։
Լեկտորիումը մասնակցել է 2010 թվականի Վիքի կոնֆերանսի կազմակերպմանը։
2010 թվականին Լեկտորիումի կամավորները Յուլիա Բորոդովայի և Մարտին Էդենի հետ միասին անցկացրել են դասախոսություն և ֆիլմի ցուցադրություն[4]։
2011 թվականի սեպտեմբերի 17-18-ին Ռոստովյան բուսաբանական այգում անցկացվել է «Բուսաբաններ» երկօրյա փառատոնը։ Փառատոնին մասնակցել է շուրջ 500 մարդ։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «РБК-ТВ ЮГ - Лекториум/Александр Расторгуев». Vimeo. Վերցված է 2017 թ․ հունվարի 15-ին.
- ↑ «Ростов-на-Дону». archidays.ru. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 21-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 15-ին.
- ↑ «РБК-ТВ ЮГ - Интервью Лекториума». Vimeo. Վերցված է 2017 թ․ հունվարի 15-ին.
- ↑ «Лекция: Специфика ростовского арт-рынка — T&P». theoryandpractice.ru. Վերցված է 2017 թ․ հունվարի 15-ին.