Լեզուների միջազգային տարի
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան 2008 թվականը հայտարարել է Լեզուների միջազգային տարի՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի բանաձևին համապատասխան: Բանաձևում վերահաստատվել է նաև ՄԱԿ-ի վեբ-կայքի 6 պաշտոնական լեզուների միջև լիակատար հավասարության հասնելու անհրաժեշտությունը։
Տարվա հիմնական խնդիրներն են լեզվաբանական բազմազանության խնդիրների հասցեագրումը (մշակութային բազմազանության համատեքստում), բոլոր լեզուների նկատմամբ պատշաճ ուշադրությունը, ինչպես նաև բազմալեզվությունը: Բանաձևում արծարծվել են նաև ՄԱԿ-ում ծագած լեզվական հարցերը[1]։
2008 թվականի փետրվարի 21-ին՝ Մայրենի լեզվի միջազգային օրը, ՅՈՒՆԵՍԿՕ-ն ձեռնամուխ եղավ տարվա խնդիրների կատարման համակարգմանը[2]։
Բացի ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից անցկացվող պաշտոնական միջոցառումներից, տարբեր ազգային, ակադեմիական և ոչ կառավարական կազմակերպություններ ներկայացրել են տարբեր միջոցառումներ, վեբ-էջերի տեղադրում և տարվա խնդիրների պահպանում: ՅՈՒՆԵՍԿՕ-ի կայքում անհատներն ու կազմակերպությունները տեղադրել են նման նախագծերի ցանկ։
Տես նաևԽմբագրել
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Crystal. David. 2007. «What do we do with an International Year of Languages?» Paper to Unescocat, Barcelona, European Day of Languages, 26 September 2007 Archived 2008-02-16 at the Wayback Machine.
- ↑ «UNESCO, "Message from Mr Koïchiro Matsuura, Director-General of UNESCO, on the celebration of 2008, International Year of Languages, " Date Added: 2007-11-05 9:44 am; Updated: 2007-12-19 2:40 pm»։ Արխիվացված է օրիգինալից 2008-08-15-ին։ Վերցված է 2007-12-31