Լեդի Օրաքլ
Լեդի Օրաքլ (անգլ.՝ Lady Oracle), Մարգարեթ Աթվուդի վեպը, որը ծաղրում է գոթական սիրավեպերն ու հեքիաթները [1]։ Այն առաջին անգամ հրատարակվել է McClelland and Stewart-ի կողմից 1976 թվականին։
Լեդի Օրաքլ անգլ.՝ Lady Oracle | |
---|---|
Հեղինակ | Մարգարեթ Աթվուդ |
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ժանր | parody? |
Բնօրինակ լեզու | անգլերեն |
Նախորդ | Surfacing? |
Հաջորդ | Life Before Man? |
Երկիր | Կանադա |
Հրատարակիչ | McClelland & Stewart? |
Հրատարակման տարեթիվ | 1976 |
OCLC | 38592400 |
Պարգև(ներ) |
Սյուժե
խմբագրելՎեպի գլխավոր հերոսուհին ՝Ջոան Ֆոսթերը, վերհիշում է իր անցյալը: Նախ, մենք իմանում ենք նրա մանկության մասին, երբ նա ավելորդ քաշ ուներ, և մայրը միշտ քննադատում էր նրան։ Ավելի ուշ, չափահաս դառնալով, Ջոանը թաքցնում է իր կյանքի որոշ հատվածներ ամուսնուց՝ Արթուրից, որը երկբևեռ խանգարում ունի։ Նա գաղտնի է պահում գրողի իր կարիերան, անցյալի սիրավեպը լեհ կոմսի հետ և հարաբերությունները «Թագավորական խոզուկ» կեղծանվամբ կատարողական արտիստի հետ[2]:
Դրանից հետո Ջոանը հրատարակում է ֆեմինիստական պոեզիայի մի գիրք, որը բեկումնային հաջողություն է գրանցում, սակայն նա իրեն ճնշված է զգում հանկարծակի ձեռք բերված փառքից: Ջոանը սկսում է խուճապի մատնվել, երբ ինչ-որ մեկը փորձում է շանտաժի ենթարկել նրան իր գաղտնիքները բացահայտելուց հետո: Իր երկու ծանոթների օգնությամբ նա կեղծում է իր մահը, ապա փախչում Իտալիա [3]։
Մրցանակներ
խմբագրել1977 թվականին վեպը Մարգարետ Գիբսոնի «Թիթեռների թաղամաս» պատմվածքների ժողովածուի հետ միասին Տորոնտոյի քաղաքի գրքի մրցանակի հաղթող է ճանաչվել [4]: 1978 թվականին Periodical Distributors of Canada-ում որպես փափուկ շապիկով հրատարակված լավագույն գեղարվեստական գիրք մրցույթում այն երկրորդ տեղն է զբաղեցրել Ռոբերթսոն Դեյվիսի «Հինգերորդ բիզնես» վեպից հետո [5]:
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Arnold E. and Cathy N. Davidson, "MARGARET ATWOOD'S LADY ORACLE: THE ARTIST AS ESCAPIST AND SEER". Studies in Canadian Literature, Volume 03, Number 2 (1978).
- ↑ "Read it for its gracefulness, for its good story, for its help in your fantasy life". The Globe and Mail, September 4, 1976.
- ↑ "A contrary critic takes a crack at Lady Oracle: The Globe reviewer loved Atwood's latest novel. So did others. But what of the view from abroad? We asked a noted British critic." The Globe and Mail, October 9, 1976.
- ↑ "Archeologist, nurse, hockey player among winners of merit awards". The Globe and Mail, March 5, 1977.
- ↑ "Davies wins book award". The Globe and Mail, November 1, 1978.