Լեգիրացված պողպատ, պողպատ, որը բացի սովորական խառնուկներից (ածխածին, սիլիցիում, մանգան, ծծումբ, ֆոսֆոր), պարունակում է նաև լեգիրող տարրեր (քրոմ, նիկել, մոլիբդեն, վոլֆրամ, վանադիում, մանգան, տիտան), որոնք լավացնում են մետաղի շահագործման և տեխնոլոգիական հատկությունները։ Լեգիրող տարրերը հալված մետաղի մեջ մտցվում են ֆեռոհամաձուլվածքների կամ Լիգատուրայի ձևով։ Մինչև 2,5% լեգիրող տարրեր պարունակող պողպատը համարվում է ցածր լեգիրված, 2,5% –10%՝ միջին լեգիրված, 10%-ից բարձր՝ բարձր լեգիրված։ Պողպատը կարող է լեգիրված լինել մեկ, երկու, երեք և ավելի տարրերով։ Համապատասխանաբար լեգիրացված պողպատ կոչվում են քրոմային, քրոմնիկելային, քրոմնիկելմոլիբդենային ևն։ Լեգիրացված պողպատները մակնիշավորվում են ըստ իրենց քիմիական բաղադրության։

Տես նաև խմբագրել


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 512