Լարիսա Զամոտինա (ռուս.՝ Лариса Владимировна Замотина, հունիսի 25, 1967(1967-06-25), Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), գեղասահորդուհի ԽՍՀՄ-ից, 1990 և 1991 թվականների ԽՍՀՄ առաջնությունների բրոնզե մեդալակիր, 1985 և 1987 թվականների ԽՍՀՄ գավաթի կրկնակի հաղթող, 1987 թվականի Ձմեռային ունիվերսիադայի հաղթող, 1990 և 1991 թվականների Եվրոպայի առաջնությունների մասնակից կանանց մենասահքում։

Լարիսա Զամոտինա
Անձնական տեղեկություն
Սեռ՝իգական
Բնօրինակ անուն՝ռուս.՝ Лариса Владимировна Замотина
Մասնագիտացում՝գեղասահորդուհի
Երկիր՝ Ռուսաստան և  ԽՍՀՄ
Ծննդյան ամսաթիվ՝հունիսի 25, 1967(1967-06-25) (56 տարեկան)
Ծննդավայր՝Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ

Կենսագրություն խմբագրել

Լարիսա Զամոտինան ներկայացնում էր Սվերդլովսկի գեղասահքի դպրոցը, իսկ 1984 թվականից մարզվում էր Իգոր Քսենոֆոնտովի ղեկավարությամբ։ ԽՍՀՄ միջազգային կարգի սպորտի վարպետ։ Ավարտել է Սվերդլովսկի պետական մանկավարժական ինստիտուտը։ Մարզական կարիերայի ավարտից հետո 1992 թվականից հնադիսանում է աշխարհահռչակ Disney on Ice սառցե շոուի մենակատարը[1]։ 2000 թվականից ապրում է Չիկագոյում ԱՄՆ և աշխատում է որպես գեղասահքի մարզիչ։

Սպորտային ձեռքբերումներ խմբագրել

Մրցումներ/Մրցույթներ 1985–86 1986–87 1987–88 1988–89 1989–90 1990–91
Գեղասահքի Եվրոպայի առաջնություն 10 11
Գեղասահքի ԽՍՀՄ առաջնություն 7 10 4 3 3
NHK Trophy 3
Trophée de France 4
Ձմեռային ունիվերսիադա 1 2
«Московские новости» թերթի մրցանակի մրցույթ 10 6 4

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել