Լարիսա Բաղդասարյան

դաշնակահար

Լարիսա Բաղդասարյան (ապրիլի 5, 1993(1993-04-05), Երևան, Հայաստան), հայ դաշնակահար։

Լարիսա Բաղդասարյան
Ծնվել էապրիլի 5, 1993(1993-04-05) (31 տարեկան)
Երևան, Հայաստան
Երկիր Հայաստան
Մասնագիտությունդաշնակահարուհի
Գործիքներդաշնամուր
ԿրթությունՍայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոց, Երևանի միջնակարգ մասնագիտական երաժշտական դպրոց Չայկովսկու անվան (2010), Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա (2014) և Հայրապետ Հայրապետյանի անվան թիվ 78 հիմնական դպրոց (2010)

Կրթություն խմբագրել

Լարիսա Բաղդասարյանը ծնվել է 1993 թվականի ապրիլի 5-ին, Երևանում։ Դաշնամուր նվագել է հինգ տարեկան հասակից։ 6 տարեկանում ընդունվել է Երևանի Էդուրադ Միրզոյանի անվան երաժշտական դպրոցի դաշնամուրային բաժին։ 2000-2010 թթ. սովորել է Երևանի Հ. Հայրապետյանի անվան թիվ 78 միջնակարգ դպրոցում։ 2003 թվականին ընդունվել է Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոց։ 2007-2010 թվականներին սովորել է Երևանի Պյոտր Չայկովսկու անվան երաժշտական դպրոցում, 2010-2014 թվականներին՝ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դաշնամուրային բաժնում։ 2014-2016 թվականներին սովորել է Ցյուրիխի կոնսերվատորիայի մագիստրատուրայում (պրոֆեսոր Կառլ Անդրեաս Կոլլի դասարան), 2017-2019 թվականներին` Ցյուրիխի կոնսերվատորիայի երաժշտական մանկավարժություն բաժնում[1][2]։ Համերգներով և մրցույթներով հանդես է եկել Գերմանիայի, Շվեյցարիայի և Հայաստանի մի շարք քաղաքներում[3]։

Մրցանակներ, փառատոներ խմբագրել

  • Է. Խաչատրյանի անվան պատանի երաժիշտ-կատարողների հանրապետական մրցույթ-փառատոնի 1-ին մրցանակ
  • Երաժիշտ-կատարողների «Վերածնունդ» միջազգային 4-րդ մրցույթ-փառատոնի 1-ին մրցանակ, 2012
  • 2013 թվականին Գերմանիայի Հալենբուրգ քաղաքում մասնակցել է «Երիտասարդ դասականներ» 4-րդ միջազգային մրցույթ-փառատոնին
  • 2015 թվականին Շվեյցարիայի Ռայնաու քաղաքում մասնակցել է «Երիտասարդ դասականներ» 5-րդ միջազգային մրցույթ-փառատոնին

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Larisa Baghdasaryan, Biography
  2. Larisa Baghdasaryan
  3. «Լարիսա Բաղդասարյան». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ մայիսի 11-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 14-ին.