Լատվիայի լուսանկարչության թանգարան
Լատվիայի լուսանկարչության թանգարան (լատիշ․՝ Latvijas Fotogrāfijas muzejs), հասարակական հաստատություն, որը գտնվում է Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում։ Թանգարանի նպատակն է պահպանել և ցուցադրել լատվիացի լուսանկարիչների աշխատանքները։
Լատվիայի լուսանկարչության թանգարան | |
---|---|
Տեսակ | թանգարան |
Երկիր | Լատվիա |
Տեղագրություն | Ռիգա |
Վայր | Մարստալյու փողոց |
Ղեկավարության նստավայր | Ռիգա, Լատվիա |
Հասցե | Mārstaļu iela 8, Rīga, LV-1050[1] |
Հիմնադրվել է | 1993[1] |
Մակերես | 363 քառակուսի մետր, 622 քառակուսի մետր |
Հավաքածուի չափս | 57 259[1] |
Կայք | fotomuzejs.lv |
Պատմություն
խմբագրելԼուսանկարչությանը նվիրված առաջին թանգարանն է քաղաքում։ Ի սկզբանե այն բացվել է, որպես Ռիգայի պատմության և ծովագնացության թանգարանի մասնաճյուղ։ 1993 թվականին այն պատմական շինություն էր, որը գտնվում էր Ռիգայի հարուստ վաճառականների թաղամասում։
Թանգարանի ցուցադրությունը ներկայացնում է լուսանկարչական արվեստի զարգացումը Լատվիայում 1839-ից 1941 թվականներին։ Այստեղ ցուցադրված են նաև արծաթե ժապավենով լուսանկարներ և լուսանկարչական հին սարքավորումներ։
Թանգարանի հավաքածուի անբաժանելի մասն են կազմում 1930-ականների լատվիական լուսանկարչական սարքավորումները՝ ի դեմս «Minox» տեսախցիկի։
Հավաքածուն պարունակում է նաև XIX դարի, ինչպես նաև ժամանակակից շրջանի վարպետների լուսանկարչական աշխատանքները, ինչպես նաև մի շարք արխիվային փաստաթղթեր։ Լատվիայի լուսանկարչության թանգարանի գրադարանն ունի նաև թեմատիկ գրքեր և ամսագրեր։
Թանգարանը պարբերաբար անցկացնում է ցուցահանդեսներ՝ ներկայացնելով ժամանակակից վարպետների լուսանկարները։ Թանգարանի ներսում կազմակերպվում են նաև սեմինարներ և գիտաժողովներ։