Լավրիոն[1](հուն․՝ Λαύριον, ή Λαύριο), փոքր քաղաք Հունաստանում՝ Ատտիկայի հարավ-արևելքում։ Գտնվում է ծովի մակարդակից 10 մ բարձրության վրա Եգեյան ծովի Պետալիա ծովածոցում, Մակրոնիսոս կղզու դիմաց, Սունիոն հրվանդանից 8 կմ հյուսիս արևելք, Սունիոն հրվանդանից 8 կմ հյուսիս-արևելք, Աթենքի Էլեվտերիոս Վենիզելոս միջազգային օդակայանից 26 կմ հարավ-արևելք և Աթենքից 42 կմ հարավ-արևելք։ Լավրեոտիկի համայնքի (դիմա) վարչական կենտրոնն է՝ Արևելյան Ատտիկե ծայրամասային միավորի Ատտիկա ծայրամասում։ Քաղաքում կա Պիրեյոսի և Ռաֆինայի նավահանգիստներից մի քիչ փոքր ծովային նավահանգիստ։ Քաղաքից ոչ հեռու գտնվում է Լավրիոնի հանքերը։ Ըստ 2011 թվականի վիճակագրության՝ բնակչությունը 7078 մարդ է[2]։

Լավրիոն
ԵրկիրՀունաստան Հունաստան
Կարգավիճակքաղաք
Մտնում էLavreotiki Municipality? և Commune of Lavrio?
ԲԾՄ11 մետր և 9 մետր
Բնակչություն7525 մարդ (2021)
Հեռախոսային կոդ22920
Փոստային ինդեքսներ19500
mylavrio.gr

Էրգաստիրիա (Εργαστήρια) քաղաքը հիմնադրվել է 1879 թվականին, 1908 թվականին վերանվանվել է Լավրիոն[3]։Անվանումը ստացել է, քանի որ գտնվում է Լավրիոն կամ Լավրի (հին հունարեն՝ Λαύριον, Λαύρειον και Λαύρεον, լատին․՝ Laurium) լեռան մոտ[4][5]։ Լավրիոն անվանումը ծագել է հին հունարեն՝ λαύρα «անցում, կիրճ» բառից և կապված է Լավրիոնի հանքերի հետ[6]։

Քաղաքով է անցնում Սունիոն-Մարկոպուլոն Ազգային ճանապարհ 9-ը։

Լավրիոնի շրջանը համարվում է մայրաքաղաքի սահմաններից դուրս Ատտիկայում արդյունաբերական առավել զարգացած կենտրոններից մեկը։ Լավրիոնի խոշոր ձեռնարկություններն արտադրել են տեքստիլ, քիմիկատներ, լուցկիներ, մետաղից իրեր, իսկ 1990-ականներին, երբ դադարեցրել են իրենց աշխատանքը, հազարավոր աշխատողներ մնացել են առանց աշխատանքի, ինչը սոցիալական լարվածություն է ստեղծել Ատտիկայում։ Լավրիոնի զարգացմանը նպաստող պատճառներից էին Երկրորդ աշխարհամարտից առաջ Ատտիկայի ծայրամասում էլեկտրաէներգիայի բաշխման ցանցի հետ կապը, «գավառական արտադրության» համար առավելությունները, որոնք կիրառվել են Լավրիոնի նկատմամբ, մայրաքաղաքին մոտիկությունը և այլն։ Սակայն դա չի խանգարել շրջանի արագ անկմանը։

Լավրեոտիկի միություն խմբագրել

1890 թվականին ստեղծվել է Սունիոն համայնքը՝ Էրգասիրիա կենտրոնով։ 1891 թվականին համայնքը վերանվանվել է Լավրեոտիկի[7]։ Անտիկ շրջանի աշխարհագրությունում Լավրիոտիկը (հին հունարեն՝ Λαυρειωτική) Լավրիոն լեռան շրջանն էր[8]։ Համայնքային միության մեջ է մտնում 9 բնակավայր։ Ըստ 2011 թվականի վիճակագրության՝ բնակչությունը 9611 մարդ է։ Մակերեսը 35,484 կմ² է։

Բնակավայր Բնակչություն (2011), մարդ
Այոս Էրասիմոս 281
Անո Տորիկոն 215
Էրգատիկես Կատիկես 823
Տորիկան 227
Կատո Պոսիդանիա 397
Կատո Սունիոն 127
Լավրիոն 7078
Լեգրենա 289
Պանորմոս 174

Բնակչություն խմբագրել

Տարի Բնակչություն, մարդ
1991 8908[9]
2001 8699[9]
2011 7078

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Απογραφή πληθυσμού - κατοικιών της 18ης μαρτίου 2001 (μόνιμος πληθυσμός) (греч.). — Πειραιάς: Εθνική στατιστική υπηρεσία της Ελλάδας, 2009. — Τ. I. — Σ. 335. — ISSN(⎘ ISSN) 1106-5761
  2. «Πίνακας αποτελεσμάτων Μόνιμου Πληθυσμού-Απογραφής 2011» (հունարեն). Ελληνική Στατιστική Αρχή. 2014 թ․ մարտի 20. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ նոյեմբերի 13-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 22-ին.
  3. «Εργαστήρια (Αττικής και Βοιωτίας)» (հունարեն). ΕΕΤΑΑ. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 4-ին.
  4. Фукидид. История. II. 55; VI. 9
  5. «Лаврион». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  6. Τζεφέρης, Π. (2015 թ․ հոկտեմբերի 2). «Από πού πήρε το όνομά του το Λαύρ(ε)ιο» (հունարեն). Ελληνικός Ορυκτός Πλούτος. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 5-ին.
  7. «Διοικητικές μεταβολές δήμων και κοινοτήτων. Δ. Σουνιέων (Αττικής και Βοιωτίας)» (հունարեն). ΕΕΤΑΑ. Վերցված է 2018 թ․ հուլիսի 29-ին.
  8. Плутарх. Сравнительные жизнеописания. Никий. 4
  9. 9,0 9,1 «Μόνιμος και Πραγματικός Πληθυσμός της Ελλάδος. Σύνολο Ελλάδος, νομοί, δήμοι/κοινότητες, δημοτικα/κοινοτικά διαμερίσμα και οικισμοί. Απογραφές πληθυσμού 2001 και 1991» (հունարեն). Հունաստանի վիճակագրական ծառայություն. Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ հուլիսի 16-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 22-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լավրիոն» հոդվածին։