Լաուրա Մարիա Ֆեռնանդես[3] (անգլ.՝ Laura Fernandez, մայիսի 20, 1960(1960-05-20) կամ 1960[1], Մադրիդ, Իսպանիա[4]), կանադացի երգչուհի, երգչահան, երաժշտական պրոդյուսեր, արտիստ, ռադիո հաղորդավար և անշարժ գույքի գործակալ։ Ֆեռնանդեսը ծնվել է Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդում։ 2003 թվականին նա ճանաչվել է Նյու Յորքի միջազգային փառատոնի Սոֆթ Ռոք լավագույն երաժիշտ[5]։ Վարել է Café Latino հաղորդաշարը JazzFM91 ռադիոալիքով, և նրա լատինական երաժշտության պրոդյուսերն է եղել Բիլլի Բրյանսը[6][7]։

Լաուրա Ֆեռնանդես
Ծնվել էմայիսի 20, 1960(1960-05-20) (63 տարեկան) կամ 1960[1]
ԾննդավայրՄադրիդ, Իսպանիա
Քաղաքացիություն Իսպանիա[2]
Մասնագիտությունջազ երաժիշտ, նկարազարդող, դաշնակահարուհի և երգերի հեղինակ
ԱմուսինRick Jacobson?[1]
Կայքlaurafernandezmusic.com

Վաղ կյանք խմբագրել

Ֆեռնանդեսը ծնվել է Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդում։ Նա Մադրիդից տեղափոխվել է Շվեյցարիա։ Ընտանիքի հետ տեղափոխվել է Կանադայի Ալբերտա նահանգի Կալգարի քաղաք։ Նրա հայրը եղել է ինժեներ, գրող և նկարիչ։ 7-րդ դասարանում նա դաշնամուր է սովորել Երաժշտության Թագավորական Կոնսերվատորիայում[8]։

Ավարտել է Ալբերտայի Արվեստի և Դիզայնի Քոլեջը (1983)։ Հանդիպել է նկարիչ Ռիկ Յակոբսոնին, երբ դեռ քոլեջում էր։ Նրանք ամուսնացել են և տեղափոխվել Օնտարիոյի Տորոնտո քաղաք։ Նրանք սկսել են իրենց սեփական բիզնեսը` Յակոբսոն Ֆեռնանդես պատկերազարդումներ[9]։

Վիզուալ արվեստ խմբագրել

Ֆեռնանդեսը Թխկու տերևով լոգոն պատկերել է Air Canada-ի համար[5]։ Ֆեռնանդեսը նաև ստեղծել է նկարված տրիլիումը, որն օգտագործված է Օնտարիոյի վարորդական թույլտվության վրա[5]։ Ֆեռնանդեսը արել է պատկերազարդումներ մանկական գրքերի համար, ինչպիսիք են «Ժերեմին կարդալ է սովորում», «Պիկասոյի հոգին` կրակի վրա», «Աննան կանաչ կտուրներից», «Դաշնամուրի կախարդական հորինվածքը»[10][11][12][13]։ Նա աշխատել է նաև Մարգարետ Էթվուդի, Ռոբերտսոն Դևիսի, Ռիչարդ Ֆրանսիս Բարտոնի, Բիլ Գեյթսի, Դեյվիդ Թոմսոնի և Քրիստոֆեր Օնդաթջի համար։ Ֆեռնանդեսը Ռիք Յակոբսոնի հետ շատ մրցանակներ է ստացել, այդ թվում` Տորոնտոյի Ռեժիսորների մրցանակ, Արվեստի հաղորդակցության ամսագրի գերազանցության մրցանակ, Ռութ Շվարթս մրցանակ[14], Ամելի Ֆրանսես Հովարդ Գիբոնի պատկերազարդողի ոսկե մեդալ Կանադայի գրադարանների ասոցիացիայի կողմից, 2001 թվականին, «Դաշնամուրի կախարդական հորինվածքի» համար։

Երաժշտական կարիերա խմբագրել

Ֆեռնանդեսը սկսել է երգեր գրել, երբ նա 12 տարեկան էր, գրել է իսպաներեն։ 2003 թվականին Միջազգային անկախ երաժշտական փառատոնում նա հաղթել է Սոֆթ Ռոք մրցանակը[5][15]։

Նա 2003 թվականին թողարկել է իր առաջին` «The Other Side» ալբոմը[8]։ Վարել է open mic գիշերներ 2003-2008 թվականներին։ 2008 թվականին Ֆեռնանդեսը JazzFM91 ռադիոալիքով սկսել է վարել Cafe Latino հաղորդաշարը[5]։ Նա 2010 թվականին թողարկել է լատինական երաժշտության ալբոմ, որը կոչվում էր Un Solo Beso, որի պրոդյուսերն էր Բիլլի Բրյանսը[6]։ Շարունակել է կենդանի ելույթները[7][15][16][17][18][19]։

Ֆեռնանդեսը հովանավրովում է Steinway & Sons-ի կողմից։ Նա մեկն է այն 19 կանադացի գրողներից, որ հովանավորվում են Steinway-ի կողմից[15]։

Անշարժ գույք խմբագրել

Ֆեռնանդեսն անշարժ գույք է վաճառում 2007 թվականից[5]։ Նա անշարժ գույքի ոլորտում գերազանցության Ադամանդ մրցանակ է ստացել[20]։

Սկավառակագրություն խմբագրել

  • 2003` The Other Side (անկախ)
  • 2010` Un Solo Beso (անկախ)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Library of Congress Library of Congress Name Authority File
  2. Bibliothèque nationale de France Record #12753625d // BnF catalogue général (ֆր.)Paris: BnF.
  3. [1] Արխիվացված 2020-05-26 Wayback Machine. Library and Archives Canada data at VIAF.org. Retrieved 2015-07-30.
  4. [2]. Library of Congress data at LCCN.loc.gov. Retrieved 2015-07-30.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 REM Monthly article by Susan Duran "Life’s an adventure for multi-tasking Laura Fernandez", Laura Fernandez featured in REM Monthly.
  6. 6,0 6,1 CBC Billy Bryans Testimonial, Billy Bryans Testimonial.
  7. 7,0 7,1 Tandem Magazine Funny Girls and Divas fundraiser article Արխիվացված 2013-06-28 archive.today, Laura Fernandez music produced by Billy Bryans.
  8. 8,0 8,1 Beach Metro Community News, Laura Fernandez bio in Beach Metro News.
  9. «About». Jacobson Fernandez Illustration (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2018 թ․ մայիսի 27-ին.
  10. OaC announces Ruth and Sylvia Schwartz award winners Արխիվացված 2014-02-22 Wayback Machine, Laura Fernandez and Rick Jacobson announced as Ruth and Sylvia Schwartz award winners.
  11. Can Lit Awards recipients Արխիվացված 2013-06-28 archive.today, The Magnificent Piano Recital illustrated by Laura Fernandez and Rick Jacobson Can Lit Awards listing.
  12. Ann Stinner U of Manitoba CM Magazine review of Picassio Soul On Fire Արխիվացված 2016-03-04 Wayback Machine.
  13. Canadian Library Association literary awards list Արխիվացված 2012-09-22 Wayback Machine, Picasso Soul On Fire illustrated by Laura Fernandez and Rick Jacobson shortlisted for the 2005 Amelia Francis Howard-Gibbon Award.
  14. Ruth and Sylvia Schwartz award winners Արխիվացված 2014-02-22 Wayback Machine, Laura Fernandez and Rick Jacobson Ruth and Sylvia Schwartz award winners.
  15. 15,0 15,1 15,2 Canadian World Music, Laura Fernandez Canadian World Music Festival List.
  16. Laura Fernandez as part of Hugh's Room Jazz Series, Singer's Jazz Series.
  17. The Scene Magazine announces 2013 Winter Folk lineup Արխիվացված 2018-09-05 Wayback Machine, Laura Fernandez showcase at the Winter Folk Festival.
  18. WinterFolk Արխիվացված 2012-11-03 Wayback Machine, Laura Fernandez assisting WinterFolk.
  19. Good Life Magazine article Mississauga's Carlos Bastidas gathers Top Musicians for the G.T.A.'s Hottest New Music Festival by Cristina Kerr Արխիվացված 2018-07-28 Wayback Machine, Laura Fernandez one of the headliners at the Pan American Latin Jazz Festival.
  20. Nazareth, Errol (2011 թ․ փետրվարի 11). «Always on the go». Toronto Sun. էջ 75.

Արտաքին հղումներ խմբագրել