Լաուրա Կալպակյան
Լաուրա Էնն Կալպակյան (ծնվ. հունիսի 28, 1945), հայկական արմատներով ամերիկացի գրող։ Հանդես է եկել նաև Ջուլիետ Ֆիցջերալդ[2] և Կարեննա Ջեյն Գրեյ գրական կեղծանուններով։ Լայն ճանաչում ու համբավ է ձեռք բերել հատկապես իբրև հուշագրությունների հեղինակ։
Լաուրա Կալպակյան | |
---|---|
Ծնվել է | հունիսի 28, 1945[1] (79 տարեկան) |
Ծննդավայր | Լոնգ Բիչ, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Մասնագիտություն | սոցիալական աշխատող և գրող |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրթություն | Դելավերի համալսարան, Կալիֆոռնիայի համալսարան և Ռիվերսայդի Կալիֆորնիայի համալսարան |
Զավակներ | Բեր ՄակՔրիրի |
Կենսագրություն
խմբագրելԿալպակյանը ծնվել է Կալիֆոռնիայի Լոնգ Բիչ քաղաքում, Պոլսից մանուկ հասակում արտագաղթած Փեգգի Կալպակյանի և տեխնիկական բնագավառի աշխատող Ուիլյամ Ջոնսոնի ընտանիքում[3][4]։ Մեծացել, հասակ է առել է Հարավային Կալիֆոռնիայում։ 1967 թվականին ավարտել է Ռիվերսայդում գործող Կալիֆոռնիական համալսարանը՝ ստանալով բակալավրի աստիճան։ Սոցիալական աշխատողի կարիերան սկսելուց հետո՝ 1970 թվականին մագիստրոսի աստիճան է ստացել Դելավերի համալսարանում։ 1977 թվականին էլ Սան Դիեգոյի Կալիֆոռնիական համալսարանը նրան շնորհել է բանասիրական գիտությունների (գրականության ասպարեզում) դոկտորի աստիճան։
Լաուրան ֆինանսավորում է ստացել Արվեստների ազգային հիմնադրամից, արժանացել է Pushcart մրցանակի, Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի հյուսիսարևմտյան հատվածի գրավաճառների ասոցիացիայի մրցանակին և առաջին Անահիտ գրական մրցանակին, որը սահմանվել է հայազգի ամերիկացի գրողներին խրախուսելու համար[5][6]։
Նրա որդիներն են կոմպոզիտոր Բիր ՄաքՔրիրին և երգիչ/երաժիշտ Բրենդան ՄաքՔրիին։
Ընտրյալ երկեր
խմբագրել- Որպես Լաուրա Կալպակյան հրատարակված
- The Great Pretenders (Penguin Group, 2019), 9781101990186[7]
- American Cookery (St. Martin's Griffin, 2007)
- The Memoir Club (St. Martin's Griffin, 2005)
- Educating Waverly (William Morrow, 2002)
- The Delinquent Virgin (Graywolf Press, 1999)
- Steps and Exes: a novel of family (Bard, 1999)
- Caveat (John F. Blair, 1998)
- Cosette: the sequel to Les Misérables (HarperCollins, 1995)
- Graced Land (Grove Weidenfeld, 1992)
- Dark Continent and Other Stories (Viking, 1989)
- Crescendo (Random House, 1987)
- The Swallow Inheritance (Headline, 1987)
- Fair Augusto and Other Stories (Graywolf Press, 1986)
- These Latter Days (Times Books, 1985)
- Beggars and Choosers (Little, Brown, 1978)
- Ջուլիետ Ջեքսոն կեղծանունով հրատարակված
- Belle Haven (Վիկինգ, 1990)
- Կարեննա Ջեյն Գրեյ կեղծանունով հրատարակված
- Tiger Hill (Piatkus Books, 1985)
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ SNAC — 2010.
- ↑ Pilcer, Sonia (December 2, 1990). Fiction. (review of Belle Haven). Los Angeles Times
- ↑ Locher, Frances Carol; Evory, Ann (1979). Contemporary Authors: A Bio-bibliographical Guide to Current Authors and Their Works. Ed. Frances Carol Locher. ISBN 9780810300460.
- ↑ Kalpakian, Laura. «"I'd like to thank….."». Goodreads.
- ↑ Polk, James (November 11, 1990). In short: Fiction. New York Times
- ↑ Staff report (September 19, 1999). Booksellers trade show comes to Spokane. Spokane Spokesman-Review
- ↑ «The Great Pretenders by Laura Kalpakian: 9781101990186 | PenguinRandomHouse.com: Books». PenguinRandomhouse.com.
Արտաքին հղումներ
խմբագրել- Laura A. Kalpakian Papers, ca. 1980 - Կալիֆորնիայի առցանց արխիվի միջոցով
- Լաուրա Կալպակյան Internet Movie Database կայքում