Լամոս, քաղաք (բերդ, գյուղ) Արևմտյան Հայաստանում, Կիլիկիայի Ադանայի նահանգում[1]։ Գտնվում էր Կիլիկիայի կենտրոնական հարավային ծովափին, Լամոս գետ աջ գետաբերանի մոտ, Մերսին նավահանգստից հարավ֊արևմուտք։

Քաղաք
Լամոս
Վարչական տարածքԱրևմտյան Հայաստան
ԵրկրամասԱդանայի նահանգ
Այլ անվանումներԼամաս, Լամաս գալեսի, Լամասկալե, Լամիա, Լամյուս, Լամո, Լամոսգալեսի, Լամում, Լամուս, Լիմոնլու
ԲԾՄ5±1 մետր
Պաշտոնական լեզուՀայերեն
Ազգային կազմՀայեր (մինչև Մեծ եղեռնը)
Կրոնական կազմՔրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը)
Ժամային գոտիUTC+3
Հեռախոսային կոդ0324
Լամոս (Աշխարհ)##
Լամոս (Աշխարհ)

Պատմություն խմբագրել

XI-XIV դարերում հայկական պետության կարևոր ստրատեգիական կետերից էր։ Թուրքերի ժամանակաշրջանում բերդը ավերվել ու կորցրել է նշանակությունը։ Այնուհետև դարձել է Լիմոնլու անունով անշուք գյուղ։ Հանդիսացել է Տարսոնի կամ Իչելի գավառի Յաղդա գավառակի կենտրոն։

Պատմամշակութային կառույցներ խմբագրել

Գետակից 40 մետր բարձրության ու զառիթափ բլրի վրա կառուցված էր հիմ միջնաբերդ։ Պահպանվում էր հղկված քարերով կառուցված պարիսպների ու շենքերի մնացորդներ[2]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Կիլիկիայի Ադանայի նահանգ». Վերցված է 2015 ապրիլի 14-ին.
  2. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 2, էջ 560

Աղբյուրներ խմբագրել