Լահսեն Աբրամի (արաբ․՝ لحسن أبرامي‎‎, դեկտեմբերի 31, 1969(1969-12-31)[1], Կասաբլանկա, Մարոկկո), մարոկկացի նախկին ֆուտբոլիստ, Մարոկկոյի հավաքականի կազմում խաղացել է պաշտպանի դիրքում։

Լահսեն Աբրամի
Քաղաքացիությունը  Մարոկկո
Ծննդյան ամսաթիվ դեկտեմբերի 31, 1969(1969-12-31)[1] (54 տարեկան)
Ծննդավայր Կասաբլանկա, Մարոկկո
Հասակ 178 սանտիմետր
Դիրք պաշտպան

Ակումբային կարիերա խմբագրել

Լահսեն Աբրամին ֆուտբոլիստի իր կարիերան սկսել և մեծ մասն անց է կացրել իր հայրենի քաղաքի մարոկկական «Վիդադ Կասաբլանկա» ֆուտբոլային ակումբում։ Այս ակումբի կազմում նա երեք անգամ դարձել է Մարոկկոյի չեմպիոն և երեք անգամ նվաճել է Մարոկկոյի գավաթը։ 1998 թվականի ամռանը տեղափոխվել է թուրքական «Գենչլերբիրլիգի» ակումբ, որի կազմում խաղացել է երկու խաղաշրջան և վերադարձել է «Վիդադ»։ 2003/04 խաղաշրջանը պաշտպանն անց է կացրել քաթարական «Ալ-Վակրու» ակումբում։ 2005 թվականին դարձել է Մարոկկոյի «Իթթիհադ Տանժեր» ակումբի խաղացող, որտեղ էլ ավարտել է ֆուտբոլիստի իր կարիերան։

Կարիերան հավաքականում խմբագրել

Լահսեն Աբրամին ընդգրկվել է Մարոկկոյի ֆուտբոլի ազգային հավաքականի կազմում` մասնակցելու Աֆրիկյան ազգերի գավաթի 1992 թվականի առաջնությանը Սենեգալում, սակայն այս մրցաշրջանի ժամանակ խաղադաշտ դուրս չի եկել։ Մարոկկոյի հավաքականի կազմում խաղացել է երեք անգամ, 1992 թվականին Իսպանիայում ամառային օլիմպիադայի ժամանակ` ելույթ ունենալով Հարավային Կորեայի[2], Շվեդիայի[3] և Պարագվայի[4] դեմ խմբային փուլի խաղերում։

1998 թվականին Բուրկինա-Ֆասոյում անցկացված Աֆրիկայի ազգերի գավաթի առաջնության ընթացքում Մարոկկոյի հավաքականի կազմում անցկացրել է երեք հանդիպում. խմբային փուլում Մոզամբիկի[5] և Եգիպտոսի[6], քառորդ եզրափակիչում` Հարավաֆրիկյան հանրապետության հավաքականի դեմ խաղում[7]։ 1998 Ֆրանսիայում անցկացվող աշխարի առաջնության ժամանակ կիսապաշտպանը հրավիրվվել է Մարոկկոյի հավաքական, որտեղ իր թիմի կազմում խաղացել է Բրազիլիայի[8] և Շոտլանդիայի[9] դեմ խաղերում։

2000 թվականին Գանայում և Նիգերիայում անցկացված Աֆրիկայի գավաթի առաջնությունում Աբրամին մասնակցել է միայն Նիգերիայի դեմ հանդիպմանը[10]։

Ձեռքբերումներ խմբագրել

  Մարոկկո «Վիդադ Կասաբլանկա»

  • Մարոկկոյի չեմպիոն (3)։ 1989/90, 1990/91, 1992/93
  • Մարոկկոյի գավաթակիր (3)։ 1996/97, 1997/98, 2000/01

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. «Morocco 1:1 South Korea» (անգլերեն) — worldfootball.net. Վերցված է 11 июля 2018-ին.
  3. «Sweden 4:0 Morocco» (անգլերեն) — worldfootball.net. Վերցված է 11 июля 2018-ին.
  4. «Paraguay 3:1 Morocco» (անգլերեն) — worldfootball.net. Վերցված է 11 июля 2018-ին.
  5. http://www.worldfootball.net/report/afrika-cup-1998-in-burkina-faso-gruppe-d-marokko-mosambik/
  6. http://www.worldfootball.net/report/afrika-cup-1998-in-burkina-faso-gruppe-d-aegypten-marokko/
  7. http://www.worldfootball.net/report/afrika-cup-1998-in-burkina-faso-viertelfinale-marokko-suedafrika/
  8. http://www.worldfootball.net/report/wm-1998-in-frankreich-gruppe-a-brasilien-marokko/
  9. http://www.worldfootball.net/report/wm-1998-in-frankreich-gruppe-a-schottland-marokko/
  10. «Nigeria 2:0 Morocco» (անգլերեն) — worldfootball.net. Վերցված է 11 июля 2018-ին.