Լահաինա նուն (անգլ.՝ Lahaina Noon), մերձարևադարձային արևային երևույթ, երբ արևը կեսօրին ուղիղ գլխավերևում է[1]։ «Լահաինա նուն» եզրը հնարել են Հավայան կղզիների Եպիսկոպոսյան թանգարանում և օգտագործվում է միայն տեղում։

Մանրամասներ խմբագրել

Քանի որ, մերձարեգակնային կետը անցնում է արևադարձով, Հավայան կղզիները ԱՄՆ միակ նահնգն է, որտեղ «Լահաինա նուն» երևույթը տեղի է ունենում[2]։ Այլ երկրներում և ԱՄՆ նահանգներում ամառային արեևադարձի օրը նշվում է, որ ստվերները առավել մոտ են ուղղահայացին։

Հավայան կղզիներում և այլ վայրերում, որոնք գտնվում են Խեցգետնի և Այծեղջուրի արևադարձերի միջև տարին երկու անգամ ստացվում են արևի ուղղահայաց ճառագայթներ։

Հավայան կղզիների տարբեր հատվածներում Հավայան կղզիների Ալեուտյան ժամագոտու 12:16 - 12:43 ժամանակահատվածում նկատվում է Լահաինա նունը՝ ուղղահայաց իրերը (հեռագրասյուներ, դրոշակաձողեր և այլն) ստվեր չեն գցում։

Անվանում խմբագրել

1990-ական թվականներին Եպիսկոպոսի թանգարանը մրցույթով ընտրել է «Լահաինա նուն» անունը քանի որ հավայերեն lā hainā բառը նշանակում էր «դաժան արև»[3]։ Նախկին հավայերեն անունը՝ kau ka lā i ka lolo, թարգմանվում է՝ «արևը հանգչում է ուղեղին»[2][4]։

Մշակույթում խմբագրել

Ամեն տարի այս երևույթը լուսաբանվում է Հավայան մեդիա դաշտում[2][5][6][7]։

Հոնոլուլուում հուշարձան կա, որն անորոշ ստվեր է գցում։ Միայն Լահաինա նունի օրերին նրա ստվերը իդեալական կլոր է[8]։ Քանդակագործն ամերիկացի Իսամու Նոգուչին է (անգլ.՝ Isamu Noguchi)[9]:

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Clock, sun rarely match at noon(չաշխատող հղում) Explanation of Lahaina Noon
  2. 2,0 2,1 2,2 Nancy Alima Ali (2010 թ․ մայիսի 11). «Noon sun not directly overhead everywhere». Honolulu Star-Bulletin. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 12-ին.
  3. Hawaiian Dictionaries |Lā-hainā |D48691 |q=Lahaina |dic=pp |accessdate= November 12, 2010
  4. Mary Kawena Pukui. «lolo». Hawaiian Dictionaries. wehewehe.org. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 22-ին.
  5. http://archives.starbulletin.com/2006/05/27/news/briefs.html 2006 notice
  6. http://the.honoluluadvertiser.com/article/2007/Apr/29/ln/FP704290342.html Արխիվացված 2018-07-03 Wayback Machine 2007 notice
  7. http://the.honoluluadvertiser.com/article/2008/Jul/11/ln/hawaii807110348.html Արխիվացված 2018-07-03 Wayback Machine 2008 notice
  8. «Sky Gate». Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 21-ին.
  9. «This is Skygate». imgur.com. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 22-ին.

Արտաքին հղումներ խմբագրել