Լակիերների տուն (Տագանրոգ)

Լակիերների տուն (ռուս.՝ Дом Лакиеров), պատմության և ճարտարապետության հուշարձան Ռուսաստանի Ռոստովի մարզի Տագանրոգ քաղաքում։ Գտնվում է Հունական փողոց, 42 հասցեում[1]։

Museum Silhouette.svg
Լակիերների տուն
Таганрог Греческая 42 фото 001.jpg
Տեսակտեսարժանություն և ՌԴ մշակութային ժառանգության օբյեկտ
ԵրկիրFlag of Russia.svg Ռուսաստան
ՏեղագրությունՏագանրոգ
Հիմնադրված է1830
Ժառանգության կարգավիճակՌԴ մշակութային ժառանգության օբյեկտ
Կոորդինատներ: 47°12′35.280000100005″ հս․ լ. 38°56′27.600000100009″ ավ. ե. / 47.20980000002777643° հս․. լ. 38.94100000002777762° ավ. ե. / 47.20980000002777643; 38.94100000002777762

ՊատմությունԽմբագրել

XIX դարի սկզբին այս տունը, որը կառուցվել է աղյուսային ոճով, եղել է Իվան Անդրեևիչ Վարվացիի սեփականությունը[2]։ Հայտնի է, որ երբ Ալեքսանդր I-ն այցելել է Տագանրոգ, այդ հողամասում եղել են նրա ձիերի փայտե ախոռները։ Դրանք կառուցվել էին քաղաքի միջոցներով։ Նույն տարածքում տեղակայվել է նաև արքունի կազակական գնդի լեյբ-գվարդիան[2]։

Այս տնատիրության հետ է կապված տագանրոգցի մի քանի հայտնի ընտանիքների կյանքի պատմությունը[3]։

XIX դարի երկրորդ կեսին տունը եղել է կոլեգիալ խորհրդական, Ռոստովի նահանգի ազնվականության առաջնորդ Մարկ Նիկոլաևիչ Վարվացիի (այլ տվյալներով` Վարվակի)[3] սեփականությունը։ 1836 թվականին նա ամուսնացել է տիտուլյար խորհրդականի դուստր Սոֆյա Դմիտրիևնա Ալֆերակիի հետ։ Վարվացիների ընտանիքն ունեցել է երկու դուստր` Ալեքսանդրա և Ելենա։ Ալեքսանդրան ամուսնացել է հունական թագավորի պալատական Պոպուդովի հետ, իսկ Ելենան դարձել է «Ռուսական հերալդիկայի» հեղինակ Ալեքսանդր Բորիսովիչ Լակիերի կինը։ Այդ գիրքը լույս է տեսել 1854 թվականին, և նրա հեղինակն այս աշխատության համար արժանացել է Դեմիդովյան մրցանակի[4]։

Վիճակագրական տվյալների համաձայն` 1860 թվականի հունվարի 1-ի դրությամբ շենքն զբաղեցրել է 903 քառակուսի սաժեն մակերես[2]։

Ալեքսանդր Լակիերը մահացել է 1870 թվականին, իսկ նրա կինը` Ելենան` 1915 թվականին[3]։ Ալեքսանդր ու Ելենա Լակիերներն ունեցել են հինգ երեխա. որդիները` Մարկ, Իվան[4], և դուստրերը՝ Սոֆյա, Ալեքսանդրա և Ելենա[3] (ըստ մեկ այլ տարբերակի` Մարիա)[4]։

1910 թվականին այս տանը գործել է ստիվիդորների` նավահանգիստներում բեռնաթափիչ ավագ բանվորների արտելը, իսկ 1918 թվականին` Կարմիր բանակի ջոկատի զորանոցները։ 1920-ական թվականներին բակային տարածքում սկսել է գործել «Գալվանոէլեմենտ» ֆաբրիկան[2]։

Մեր ժամանակներում սա բնակելի տուն է[2], որը 1992 թվականից որպես ճարտարապետության հուշարձան պահպանվում է օրենքով[1]։

ՆկարագրությունԽմբագրել

Տունը երկհարկանի է, նրա ճակատը զարդարում են զարդաքիվերն ու ծեփածո նախշերը։ Սկզբնապես կառուցվել է աղյուսային ոճով, 1872 թվականին վերակառուցվել է անօրդերային կլասիցիզմի ոճով[2]։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 Жилой дом. Комплекс застройки улицы
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Энциклопедия Таганрога
  3. 3,0 3,1 3,2 3,3 Гаврюшкин О. П. Г12 «По старой Греческой…» (Хроника обывательской жизни) — Т.: ООО «Издательство „Лукоморье“», 2012. — 514 с. — ISBN — 5-901565-15-0
  4. 4,0 4,1 4,2 Дома Лакиеров