Լալա Միսկարյան-Մինասյան

Լալա Միսկարյան-Մինասյան (ապրիլի 6, 1946(1946-04-06), Արճիս, Նոյեմբերյանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), գրող, հրապարակագիր, մանկավարժ, խմբագիր և դասախոս։

Լալա Միսկարյան-Մինասյան
Դիմանկար
Ծնվել էապրիլի 6, 1946(1946-04-06) (78 տարեկան)
ԾննդավայրԱրճիս, Նոյեմբերյանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Ազգությունհայ
Մասնագիտությունբանասեր
ԱմուսինԲյուզանդ Մինասյան

Կենսագրություն խմբագրել

Լալա Միսկարյան-Մինասյանը ծնվել է մանկավարժների ընտանիքում։ Բարձրագույն կրթությունը ստացել է Երևանի Պետական Համալսարանի բանասիրական ֆակուլտետում։ Համալսարանական տարիներին հանդիպում է իր ապագա ամուսնուն` Բյուզանդ Մինասյանին, ամուսնանում է ու Երևանում ունենում է իր առաջնեկին։ 1973 թվականին տեղափոխվում են Հալեպ, որտեղ ունենում է երկրորդ տղային։

Գործունեություն խմբագրել

Աշխատանքային գործունեությունն սկսում է Ազգային Քարէն Եփփէ Ճեմարանում, որը Միսկարյան-Մինասյանի համար մանկավարժական գործունեության դարբնոց է դառնում։ Այստեղ աշխատում է մինչև 2011 թ.:

Դասավանդում է նաև Մխիթարյան և Սարգիս Չեմպերճյան Կրթասիրաց վարժարաններում և Կիլիկյան ճեմարանում։

1995 թվականից, hիմնադրության առաջին իսկ օրից մինչև հիմա, դասախոսում է Համազգային Հայագիտական Հիմնարկում դասավանդելով հայ գրականություն, հայ ժողովրդական բանահյուսություն և գրականության տեսություն նյութերը։

2007-2009 թվականներին եղել է խմբագիր Ազգ. Քարէն Եփփէ Ճեմարանի Շրջանավարտից Միության «Շաւիղ» պարբերականին։

Հետևողականորեն աշխատակցել է Հալեպում հրատարկվող մամուլին, ինչպես՝ «Օշական» պարբերաթերթ, «Գանձասար»շաբաթաթերթ, Հալեպահայ գրողների «Երթ» պարբերական, ինչպես նաև սփյուռքյան այլ հրատարակությունների, ինչպես՝ «Ազդակ», «Ասպարէզ» օրաթերթեր, «Բագին» պարբերական և այլն։

Երկեր խմբագրել

2007 թվականին լույս է ընծայվում իր առաջին գիրքը՝ «Յոյսի Հորիզոններ»[1]։ Գիրքը հեղինակի հուշերն են՝ կապված ծննդավայրի, հայրենի երկրի, սովետական իրականության հետ կապված դեպքերի և իր հոգու վրա նրանց թողած անդրադարձին։ Հատորը հրատարակվում է Բերիո Հայոց Թեմի «Այգ» մատենաշարով, իսկ 2007 թվականի նոյեմբերի 20-ին,Հալեպում տեղի է ունենում հատորի շնորհանդեսը։

2010 թվականին հրատարակվում է երկրորդ գիրքը՝ «Հող ու Երկինք»[2] պատմվածքների ժողովածուն, Բերիո Հայոց Թեմի «Այգ» մատենաշարով։

2016 թվականին ականատես լինելով ու ապրելով դարի մեծագույն արհավիրքներից մեկը, Սիրիայի պատերազմն ու հատկապես Հալեպի ցավն ու տառապանքը գրում է օրագրություն՝ որը հետագայում լույս է տեսնում «Սուրիական Օրագրութիւն» անվան տակ։ Գիրքը որը բաղացած է 374 էջից[3] արժանանում է «Գէորգ Մելիտինեցի» գրական մրցանակին և հրատարակվում[4] 2016 թ. Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության կողմից՝ Տոքթ. Արմենակ Եղիայանի խմբագրությամբ։ 2016 թ. նոյեմբերի 30-ին Հալեպում տեղի է ունենում գրքի շնորհանդեսը[5] :

Լալա Միսկարյանը լրագրող չէր, սակայն նրա տեղեկությունը Հալեպի հայերի մասին ավելին էր, նա չէր գրում փողի համար, նա գրում էր իր ներաշխարհի աղաղակն ու բողոքը լսելի դարձնելու համար[6]։

Հեղինակի hատկապես այս գիրքը արժանանում է ընթերցասեր հայ հասարակության, մշակութային-գրական շրջանակների ինչպես նաև հայ և օտար լրատվամիջոցների առավել լայն ուշադրությանը[7][8][9][10]::

2017 թվականին լույս է ընծայվում «Ծիրանի ոգիներ» պատմվածքների հատորը[11], որի առաջին մասը Սիրիական պատերազմի ու մարդկային խեղված կյանքերի մասին է։ Գրքում կան նաև ազգային մտահոգություններ, կյանքի իմաստի որոնումներ, կնոջական հոգիի տագնապներ, երևակայական փնտռտուքներ ու առօրյա մարդկային հարաբերություններ[12]։ Գիրքը հրատարակվում է Բերիոյ Հայոց Թեմի «Այգ» մատենաշարով։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Bibliothèque de l'Église apostolique arménienne - Paris - Մինասեան , Լալա». www.bibliotheque-eglise-armenienne.fr. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 12-ին.
  2. Միսկարեան-Մինասեան, Լալա (2010). Հող ու երկինք։ Պատմվածք. Այգ. Հալէպ: Ա. հ.
  3. «Գիրքերու Մտերմութեան Հետ. Սուրիական Օրագրութիւն (Հեղինակ` Լալա Միսկարեան-Մինասեան)». Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon) (ամերիկյան անգլերեն). 2016 թ․ ապրիլի 15. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 12-ին.
  4. «ՍՈՒՐԻԱԿԱՆ ՕՐԱԳՐՈՒԹԻՒՆ». Armenian Church Catholicosate of Cilicia. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 9-ին.
  5. ««Սուրիական Օրագրութիւն» Հատորի Շնորհահանդէս». Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon) (ամերիկյան անգլերեն). 2016 թ․ դեկտեմբերի 17. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 12-ին.
  6. «Սիրիայում ներկայացվել Է հայ գրողի գիրքը, որը պատմում Է Հալեպի պատերազմի մասին». armenpress.am. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 12-ին.
  7. «Լալա Միսկարեան-Մինասեան. «Գրելու ատեն յաճախ զգացի, որ պատերազմը ամբողջ կեանք մը պիտի տեւէ»». www.arevelk.am. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 7-ին.
  8. ««Հայաստանում նրանք կարող էին փոքրիկ քաղաք հիմնել»». www.irates.am (անգլերեն). Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 12-ին.
  9. admin. «Լալա Միսկարեան-Մինասեանի «Սուրիական Օրագրութիւն»-ը` Արաբական Չծաղկած Գարուններու Վաւերագրութիւն | Yerepouni Daily News» (ամերիկյան անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հունվարի 26-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 12-ին.
  10. «Книга о войне в Алеппо армянской писательницы представлена в Сирии». ТАСС. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 12-ին.
  11. «Լալա Միսկարեան-Մինասեան – Cilicia Bookstore» (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 12-ին.
  12. «ԳՐԱԽՕՍԱԿԱՆԻ ՓՈԽԱՐԷՆ.- «ԾԻՐԱՆԻ ՈԳԻՆԵՐ» ՀԵՂԻՆԱԿ՝ ԼԱԼԱ ՄԻՍԿԱՐԵԱՆ | Hairenik Weekly Newspaper». hairenikweekly.com (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 7-ին.