Լաթ (պատմվածք)

Անտոն Չեխովի պատմվածքը

«Լաթ» (ռուս.՝ Тряпка), Անտոն Պավլովիչ Չեխովի պատմվածքը` գրված 1885 թվականին։ Առաջին անգամ հրապարակվել է 1885 թվականին «Պետերբուրգյան թերթում» № 331, դեկտեմբերի 2-ին, Ա. Չեխոնտե ստորագրությամբ։

Լաթ
ռուս.՝ Тряпка
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրպատմվածք
Ձևպատմվածք
ՀեղինակԱնտոն Չեխով
Բնագիր լեզուռուսերեն
Հրատարակվել էդեկտեմբերի 2 (14), 1885

Հրապարակում խմբագրել

Չեխովի «Լաթ» պատմվածքը գրվել է 1885 թվականին։ Առաջին անգամ հրապարակվել է 1885 թվականին «Պետերբուրգյան թերթում» № 331, դեկտեմբերի 2-ին, Ա. Չեխոնտե ստորագրությամբ։ Այն նախատեսված չէր Ա. Ֆ. Մարքսի կողմից հրատարակվող երկերի ժողովածուի համար։

Սյուժե խմբագրել

Պատմվածքի գործողությունները տեղի են ունենում մի գավառական քաղաքում։ Մի անգամ երեկոյան գործարանատեր Բլուդիխինի տուն է գնում գավառական «Սագային տեղեկատու» թերթի քարտուղար Պանտելեյ Դիոմիդիչ Կոկինը։ Բլուդիխինի մոտ այդ գիշեր բեմադրվում էր սիրողական ներկայացում, որից հետո կազմակերպվել էր պարահանդես և ընթրիք։ Կոկինը երազում էր, թե ինչպես իրեն քաղաքավարի կպահեր դահլիճում, ինչպես իր վրա ուշադրություն կդարձնեին ասպետներն ու ազնվական աղջիկները, ինչպես նա կդիմավորի Կլավդիա Վասիլևնային, որը կնայի իրեն, որպես հուշարձան, ձայն կտա և կխնդրի ընթրիքից հետո իրեն ուղեկցել տուն։ Հասնելով գործարանատիրոջ տանը , քարտուղարը սպասավորին է գցում մուշտակը, ասելով որ ինքը խմբագրությունից է։ Այդ բառերը անսպասելի ազդեցություն ունեցան և ինչ որ մեկը վերևից գոռաց` «Չի կարելի, չի կարելի։ Մի թողեք, մի թողեք»։

Կոկինը ոտքը դրեց աստիճանին, մտածելով, որ այդ բառերը իրեն չեն վերաբերում, սակայն նրա ճանապարհը փակեցին։ Պարզվեց, որ նրան արգելել է ինքը Բլուդիխինը, նրան թույլատրեցին անցնել տոմսով, բայց քարտուղարի մոտ գումար չկար։ Նրան թույլ տվեցին տուն մտնել, բայց դահլիճ, ոչ։ Ընդմիջման պահին Կոկինին հաջողվեց խոսել Բլուդիխինի հետ և պարզել նրա դժգոհության պատճառը։ Բլուդիխինը ասաց, որ «Ձեր թերթի վերջին համարում մի հոյակապ հոդված կար, հոյակապ։ Բայց նկարագրելով «Յուդիֆի և Օլոֆերնի» կենդանի պատկերը, որին մասնակցում էր իմ դուստրը, նա.. Աստված գիտի, Սուրը, որ իր ձեռքերում բռնել էր Յուդիֆը, այնքան երկար է, որ նրան կարելի է կտրել հեռվից, կամ տանիքից։

Խոսելով Կոկինի հետ և պարզելով, որ նա հասարակ քարտուղար է, իսկ հոդվածը գրել է ինքը` «Սագային տեղեկատուի» խմբագիրը, Բլուդիխինը նրան տանում է դահլիճ, բայց ճանապարհին զգուշացնում է, որ գեներալը եկել է։ Թողնելով Կոկինին մուտքի մոտ, նա փախչում է։ Կոկինը մոտենում է դահլիճի դռանը, բայց նրան ներս չեն թողնում, քանի որ Բլուդիխինը նրա մասին ոչ ոքի ոչինչ չէր ասել։ Կոկինը ստիպված էր տուն գնալ, «նրա համար ամոթ էր և նողկալի»։

Գրականություն խմբագրել

  • Чехов А. П. Тряпка// Чехов А. П. Полное собрание сочинений и писем: В 30 т. Сочинения: В 18 т. / АН СССР. Ин-т мировой лит. им. А. М. Горького. — М.: Наука, 1974—1982.
  • Dictionnaire Tchekhov, page 52, Françoise Darnal-Lesné, Édition L'Harmattan, 2010, ISBN 978 2 296 11343 5.
  • Œuvres de A.Tchekhov 1885 – La Chiffe, traduit par Madeleine Durand et Édouard Parayre, Les Éditeurs Français Réunis, 1955, numéro d’éditeur 431.

Արտաքին հղումներ խմբագրել