Լադի Կուալի
Լադի Կուալի(մարտի 16, 1925 կամ 1925[1], Կվալի, Federal Capital Territory, Նիգերիա - օգոստոսի 12, 1984[2][3], Kontagora, Նիգերիա[2]), նիգերիացի բրուտ, խեցեգործ և մանկավարժ[4]։
Լադի Կուալի | |
---|---|
Ծնվել է | մարտի 16, 1925 կամ 1925[1] |
Ծննդավայր | Կվալի, Federal Capital Territory, Նիգերիա |
Մահացել է | օգոստոսի 12, 1984[2][3] |
Մահվան վայր | Kontagora, Նիգերիա[2] |
Քաղաքացիություն | Նիգերիա |
Մասնագիտություն | խեցեգործ և մանկավարժ |
Պարգևներ և մրցանակներ |
Կենսագրություն խմբագրել
Լադի Կուալին ծնվել է Հյուսիսային Նիգերիայի Գբարի շրջանի Կուալի գյուղում, որտեղ խեցեգործությունը կանանց շրջանում տարածված զբաղմունք էր[5]։ Կավագործությունը նա սովորել է մանկուց մորաքրոջ մոտ՝ ոլորելու ավանդական եղանակով։ Նա պատրաստում էր մեծ ամաններ, ջրի կարասներ, ճաշի կաթսաներ, պնակներ և կոլբաներ կավե գնդերից, որոնք ներսից հարթեցնում էին հարթ փայտե թիակով։ Դրանք զարդարված էին փորված երկրաչափական և ոճավորված պատկերավոր նախշերով, այդ թվում՝ կարիճներ, մողեսներ, կոկորդիլոսներ, քամելեոններ, օձեր, թռչուններ և ձկներ[6]։
Նրա պատրաստած ամանները աչքի էին ընկնում ձևի և ոճի գեղեցկությամբ, և նա տարածաշրջանում ճանաչվեց որպես շնորհալի և նշանավոր խեցեգործուհի[7]։ Լադիի պատրաստած խեցեղենից որոշ իրեր ձեռք է բերել Աբուջայի էմիր Ալհաջի Սուլեյման Բարաուն[8], Մայքլ Քարդյուն դրանք տեսել է նրա տանը 1950 թվականին։
Գործունեություն խմբագրել
Մայքլ Քարդյուն 1951 թվականին նշանակվել է Նիգերիայի գաղութատիրական կառավարության առևտրի և արդյունաբերության դեպարտամենտի սպայի պաշտոնում, հիմնեց կավագործության ուսումնական կենտրոն, որն հետագայում վերանվանվեց Աբուջա։ 1952-1954 թվականին Լադի Կուալին միանում է Աբուջա կենտրոնին՝ որպես առաջին կին բրուտագործ[9] : Այնտեղ նա սովորեց աշխատել բրուտի անիվով, ջնարակում, վառարանով թրծում, ի վերջո ստանձնեց կենտրոնի հրահանգչի դերը։ Նա պատրաստում էր գավաթներ sgraffito-ի զարդարանքով, որը ներառում էր անոթները կարմիր կամ սպիտակ նախշերով զարդարելը, այնուհետև փորագրում էր խազերով՝ օգտագործելով մացառախոզի փուշը[6] :
Կուալին ծնվել էր Կուալի փոքրիկ գյուղում(ներկայիս Դաշնային մայրաքաղաքի տարածքի Կուալիի տարածքային խորհուրդ), 1925 թվականին (այլ պատմաբաններ նշում են, որ նրա ծննդյան տարեթիվը իրականում 1920 թվականն է[8])։ Նա մեծացել էր մի ընտանիքում, որը պահպանում էր խեցեգործության ֆոլկլորային կանացի ավանդույթները[8]։
Լադի Կուալիի կրտսեր եղբայրը՝ Մալլամ Մեկանիկի Կիբեսեն, ասել է․
Նույնիսկ խեցեգործությամբ զբաղվելու սկզբնական տարիներին Լադի Կուալին գերազանցում էր բոլորին այդ արհեստում, և նրա պատրաստած իրերը հաճախ վաճառվում էին նույնիսկ շուկա տանելուց առաջ[8] |
Իր մասնագիտական գործունեության առաջին տարիներին ավանդական մշակութային միջավայրը նրան ոգեշնչեցին ստեղծել խեցեղեն, որն ազդված էր Գբագայի ավանդույթներից։ Նրա մոտեցումը կավին մաթեմատիկական ճշտությամբ էր, դա հատկապես տեսանելի էր դառնում սիմետրիայի շարունակական դրսևորմամբ[8]։
Այն ժամանակ, երբ Քարդյուն թողեց իր պաշտոնը 1965 թվականին, Կենտրոնը ներգրավել էր չորս կանանց Գուարիից՝ Հալիմա Աուդուն, Լամի Տոտոն, Ասիբի Իդդո և Կանդե Ուշաֆա[5]։ Այս կանայք միասին աշխատում էին արհեստանոցներից մեկում, որը նրանք անվանում էին Dakin Gwari (Գուարիի սենյակ), ջրի մեծ կաթսաներ էին պատրաստում[6]։
Մրցանակներ, պարգևներ խմբագրել
1954 թվականին Կուալիի աշխատանքները ցուցադրվեցին Աբուջայի խեցեղենի միջազգային ցուցահանդեսում, որը կազմակերպել էր Մայքլ Քարդյուն։
Կվալին 1963 թվականին պարգեւատրվել է որպես Բրիտանական կայսրության շքանշանի անդամ[10][11]։
1977 թվականին նրան շնորհվել է Զարիայի Ահմադու Բելլո համալսարանի պատվավոր դոկտորի կոչում։
1980 թվականին Նիգերիայի կառավարությունը Կուալիին պարգևատրել է Նիգերիայի ազգային՝ «Վաստակի համար» շքանշանով(NNOM- Nigerian National Order of Merit Award)[12][13]:
1981 թվականին Կուալին արժանացել է ազգային պատվի՝ ստանալով Նիգերիայի սպայի շքանշան (OON- Order of the Niger)[13]:
Կուալիի նկարը ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ է նիգերիական 20 Նայրա թղթադրամի վրա[13]։
Աբուջայի գլխավոր փողոցը կոչվում է «Լադի Կուալիի ճանապարհ»[13]։
«Շերատոն» հյուրանոցում տեղակայված է «Լադի Կուալի» կոնվենցիոն կենտրոնը, որը Աբուջայի ամենամեծ կոնֆերանսների կենտրոններից մեկն է՝ բաղկացած է տասը սենյակներից և չորս պարահանդեսների դահլիճից[13]։
Նրա աշխատանքները պահվում են հավաքածուներում ամբողջ աշխարհում, ինչպիսիք են Սմիթսոնյան Աֆրիկական արվեստի ազգային թանգարանը ԱՄՆ-ում, Վիկտորիայի և Ալբերտի թանգարանը և Aberystwyth University Ceramics Gallery-ն Միացյալ Թագավորությունում։
2022 թվականին Two Temple Place Body Vessel Clay, Black Women, Ceramics & Contemporary Art ցուցահանդեսում Կուալին ընտրվել է որպես ելակետ՝ սևամորթ կին արվեստագետների ստեղծած կերամիկական արվեստի 70 տարվա համապատկերը ներկայացնելիս[14]։
2022 թվականի մարտի 16-ի Google Doodle-ը Կուալիի պատվին էր[15]։
Արտաքին հղումներ խմբագրել
- (անգլերեն) Ladi Kwali, Nigerian Potter, Pitt Rivers Museum (ներկայացնում է կարճ համր ֆիլմ՝ նվիրված Լադի Կուալիին և Աբուջայի խեցեգործության արհեստանոցին),
- (անգլերեն) Ladi Kwali, Aberystwyth համալսարանի խեցեգործության հավաքածու և արխիվ։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 https://awarewomenartists.com/artiste/ladi-kwali/
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 https://web.archive.org/web/20160107104939/http://www.abujafacts.ng/history-of-ladi-kwali-the-famous-nigerian-potter/
- ↑ 3,0 3,1 3,2 Grove Art Online / J. Turner — [Oxford, England], Houndmills, Basingstoke, England, New York: OUP, 1998. — ISBN 978-1-884446-05-4
- ↑ Awa, Omiko (2020 թ․ դեկտեմբերի 6). «Ladi Dosei Kwali, a legendary pacesetter». The Guardian (Nigeria) (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2021 թ․ օգոստոսի 10-ին.
- ↑ 5,0 5,1 Vincentelli, Moira (2000). Women and Ceramics: Gendered Vessels. Manchester, UK: Manchester University Press. էջեր 58–76. ISBN 978-0719038402.
- ↑ 6,0 6,1 6,2 Cardew, Michael (1972 թ․ ապրիլ). «Ladi Kwali: The Potter from England Writes on the Potter from Africa». Craft Horizons (32): 34–37.
- ↑ Thompson, Barbara (2007 թ․ փետրվարի 6). «Namsifueli Nyeki: A Tanzanian Potter Extraordinaire». African Arts. 40 (1): 54–63. doi:10.1162/afar.2007.40.1.54. ISSN 0001-9933. S2CID 57571884.
- ↑ 8,0 8,1 8,2 8,3 8,4 Okunna, E. (2012 թ․ հունվարի 1). «Living through two pottery traditions and the story of an icon: Ladi Kwali». Mgbakoigba: Journal of African Studies. 1. ISSN 2346-7126.
- ↑ Ladi Kwali, Nigerian Potter, 2014 թ․ հուլիսի 18, Վերցված է 2016 թ․ հունվարի 8-ին
- ↑ «Ladi Kwali MBE award year». British Museum. Վերցված է 2021 թ․ ապրիլի 27-ին.
- ↑ «Supplement to the London Gazette». 1962 թ․ մայիսի 25. Վերցված է 2015 թ․ հունվարի 18-ին.
- ↑ "Nigerian National Order Of Merit Award", Frontiers News, 2013.
- ↑ 13,0 13,1 13,2 13,3 13,4 «History of Ladi Kwali, the Famous Nigerian Potter | Abuja Facts». www.abujafacts.ng. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունվարի 7-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 27-ին.
- ↑ «Body Vessel Clay». Two Temple Place. Վերցված է 2022 թ․ մարտի 7-ին.
- ↑ Celebrating Ladi Kwali (անգլերեն), Վերցված է 2022 թ․ մարտի 16-ին