Արցախի Հանրապետության ռազմաբժշկական ծառայություն

Արցախի հանրապետության ռազմաբժշկական ծառայություն, խաղաղ և պատերազմական պայմաններում զորքերի բժշկական սպասարկումը իրականացնող զինված ուժերի թիկունքային ծառայություն։

Ռազմաբժշկական ծառայությունն իրականացնում է զորքի բժշկական սպասարկման համալիր միջոցառումներ՝ անձնակազմի առողջության պահպանման և ամրապնդման, հիվանդությունների, վնասվածքների դեպքում զինվորականներին բուժօգնություն ցույց տալու, նրանց մարտունակությունն ու աշխատունակությունն արագ վերականգնելու, ինչպես նաև՝ սանիտարահիգիենային, հակահամաճարակային և բուժախտականխարգելիչ միջոցառումներ, բժշկական գույքով ապահովում, ռազմաբժշկական ծառայությունը մարտական և զորահավաքային բարձր պատրաստվածություն, ռազմական բժշկագիտության խնդիրների մշակում։ Ռազմաբժշկական ծառայությունը խնդիրները խաղաղ ժամանակ որոշվում են զինված ուժերում ուսումնամարտական նախապատրաստության և զորային կենցաղի պայմաններով։

Սկզբնավորումը խմբագրել

Արցախում ռազմաբժշկական ծառայությունը սկզբնավորվել է 1988-1988 թվականներին՝ Շահումյանի շրջանում ինքնապաշտպանական առաջին ջոկատների կազմավորման հետ միաժամանակ, մարտական գործողությունների պայմաններում։ Կառուցվածքը և գործունեության սկզբունքները համապատասխանել են առկա հանգամանքներին։ Հիվանդ և վիրավոր ազատամարտիկների բուժսպասարկումը իրականացվել է ինքնօգնությամբ և փոխօգնությամբ՝ անհատական միջոցներով, ջոկատների բուժքույրերի և բուժակների, ինչպես նաև տեղական հիվանդանոցների, բժշկական կետերի քաղաքացիական բուժանձնակազմի միջոցով։

1990-1992 թվականներին, պաշտբանական բանակի կազմավորմանը զուգընթաց, աստիճանաբար ձևավորվել է ՊՇ-ների և բանակային այլ կառուցվածքների բժշկական ծառայությունը, ուր կազմակերպել է հիվանդների և վիրավորների տարհանումը մարտական գործողությունների տարածքներից։ Այդ փուլում ռազմաբժշկական ծառայություն չուներ հստակ կազմակերպական կառուցվածք հրապիտալային բազա, շարժական ռազմադաշտային հրապիտալներ։ Բժշկական ապահովումն իարկանացվել է բժշկական հատուկ խմբերի միջոցով, իսկ որպես հրապիտալներ օգտագործվել է քաղաքացիական բուժհիմնարկների առկա ցանցը։

Ստեղծումը խմբագրել

1989-1995 թվականներին, Վ. Մարությանի նախաձեռնությամբ, կազմավորվել է Արցախի հանրապետության ռազմաբժշկական ծառայություն, ձևավորվել զորամասերի բժշկական ծառայությունները, ստեղծվել զինվորական հոսպիտալների կենտրոնական ցանց, կազմակերպվել կենտրոնական և հոսպիտալային ռազմաբժշկական հանձնաժողովներ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո ։