Իֆիգենիա կապտաթիթեռ
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Բաժին Միջատներ
Ընտանիք Կապտաթիթեռներ
Տեսակ Իֆիգենիա կապտաթիթեռ
Լատիներեն անվանում
Agrodiaetus iphigenia


Իֆիգենիա կապտաթիթեռ (լատին․՝ Agrodiaetus iphigenia), կապտաթիթեռների ընտանիքին պատկանող միջատ, որը գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում։

Նկարագրություն

խմբագրել

Ոչ խոշոր չափի թիթեռ է։ Արուների առջևի թևի երկարությունը 15-20 մմ է։ Մետաքսային փայլով թևերի ընդհանուր երանգը երկնագույն է, իսկ ստորինի մակերեսն ունի հետին թևերի վրա լավ արտահայտված սեռին բնորոշ դիսկալ ուղղությամբ լայնացող սպիտակ մանրագծեր[1]։

Տարածվածություն

խմբագրել

Տարածված են Հարավային Եվրոպայում, Թուրքիայում, Հարավային Կովկասում։ Հայաստանում հայտնի է միայն Վայոց ձորի (Աղնջաձոր և Գնիշիկ գյուղերի շրջակայք) և Սյունիքի (Բիչանագի լեռնանցքից դեպի հյուսիս գտնվող լանջեր)[1]։

Էկոլոգիա

խմբագրել

Ապրում են չոր ենթալպյան մարգագետիններում, անտառի վերին եզրի բացատներում` 1400-2200 մ ծովի մակարդակից բարձր։ Տալիս են մեկ սերունդ, իսկ թռիչքը տեղի է ունենում հունիսի վերջից մինչև հուլիսի վերջը։ Ձմեռում են երկրորդ, երրորդ հասակի թրթուրները[1]։

Պահպանություն

խմբագրել

Սահմանափակ արեալով, ոչ բարձր թվաքանակով հազվագյուտ տեսակ է։ Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես վտանգված տեսակ։

Թվաքանակի փոփոխության միտումները բացահայտված չեն։

Վտանգման հիմնական գործոններ են հանդիսանում խոպան հողերի հերկումը, անասունների գերարածեցումը։

Պահպանության միջոցառումներ չեն իրականացվում[1]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.