Իր դեմքը գտած մարդը
«Իր դեմքը գտած մարդը» (ռուս.՝ Человек, нашедший своё лицо), Ալեքսանդր Բելյաևի ֆանտաստիկ վեպը, որը հրատարակվել է 1940 թվականին։ Վեպը Բելյաևի՝ 1929 թվականին հրատարակված նախկին «Դեմքը կորցրած մարդը» վեպի զգալիորեն վերամշակված տարբերակն է։
Իր դեմքը գտած մարդը | |
---|---|
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Հեղինակ | Ալեքսանդր Բելյաև |
Բնագիր լեզու | ռուսերեն |
Հրատարակվել է | 1940 |
Նախորդ | Դեմքը կորցրած մարդը |
Պատմություն
խմբագրել«Դեմքը կորցրած մարդը» վեպը հրատարակվել է 1929 թվականին։ Վեպի սյուժեի գաղափարը դրանից երկու տարի առաջ Ալեքսանդր Բելյաևին տվել է ծագումով իսպանացի էնդոկրինոլոգ Եվգենի Տորոն, որը հաճախ է եղել գրողի տանը[1]։ Հետագայում Բելյաևը գրեթե վերաշարադրել է վեպի երկրորդ մասը։ Արկածային սյուժեն վերափոխվել է ավելի սոցիալականի՝ գաղափարական ենթատեքստի ակնարկով։ Վեպի տրամադրությունը դարձել է ավելի լավատեսական։ «Իր դեմքը գտած մարդը» վեպն առաջին անգամ հրատարակվել է 1940 թվականին «Խորհրդային գրող» հրատարակչության Լենինգրադի բաժնում։ 1956 թվականին այն ներառվել է «Երիտասարդ գվարդիա» հրատարակչության «Ընտրյալ գիտաֆանտաստիկ ստեղծագործություններ» երկհատորյակի մեջ։
Սյուժե
խմբագրելԱնտոնիո Պրեստոն ամերիկյան կինեմատոգրաֆիայի ամենահայտնի և հարուստ կատակերգուներից մեկն է։ Այնուամենայնիվ, նա նեղվում է, որ բոլորը տեսնում են միայն ծիծաղելի գաճաճ-տձևին և չեն նկատում նրա դրամատիկ տաղանդը։ Այն բանից հետո, երբ Գեդա Լյուքսը՝ Հոլիվուդի ամենագեղեցիկ դերասանուհին, որին Պրեստոն սիրահարված է, մերժում է նրան իր տձև լինելու պատճառով, նա ամեն ինչից գաղտնի որոշում է բուժվել բժիշկ էնդոկրինոլոգ Ցորնի մոտ, որը հորմոնալ թերապիայի լայն հնարավորություններ է բացում։ Բժիշկը կարողանում է բուժել Պրեստոյի տձևությունը և վերադարձնել նրա նորմալ տեսքը և հասակը։ Սակայն դրանից անմիջապես հետո Պրեստոն մեծ խնդիրներ է ունենում։ Ծառան հրաժարվում է ընդունել իր հին տիրոջը։ Լյուքսը թեև երկար բացատրություններից հետո ընդունում է փոփոխված Պրեստոյին, սակայն կրկին մերժում է նրան՝ այս անգամ նրա անհայտ լինելու պատճառով։ Սեփական տուն ներխուժելու փորձի ժամանակ Պրեստոյին ձերբակալում են ոստիկանները։ Սկսվում է երկար դատավարություն, որը բարդանում է Փիթչի կինոընկերության սեփականատիրոջ հայցերով։ Մինչդեռ Պրեստոն կարողանում է ազատվել բանտից։ Նա տեղափոխվում է Ելոուսթոուն ազգային պարկի հանգստավայր, որպեսզի զբաղվի նոր ֆիլմի սցենարի գրմամբ։ Այնտեղ նա հանդիպում է երիտասարդ աղջկա՝ Էլենին, որը զարմացնում է նրան իր մաքրությամբ և անկեղծությամբ։ Վերջապես դատական գործընթացը շահում է և «նորահայտ» Պրեստոն որոշում է բացել սեփական կինոընկերությունը, որպեսզի, հակառակ բանկերին ու խոշոր կինոընկերություններին, ֆիլմ նկարահանի շարքային ամերիկացիների դժվար կյանքի մասին։ Պրեստոն ստիպված է հաղթահարել բազմաթիվ խոչընդոտներ, ֆինանսական խնդիրներ և իր ու Էլենի վրա արվող բացահայտ զրպարտանքներ։ Վերջապես նա կարողանում է ֆիլմ նկարահանել, որտեղ Էլենը գլխավոր դերում է։ Պրեստոն և ֆիլմն ունենում են շշմեցուցիչ հաջողություն։ Սակայն Պրեստոն մռայլված է իր դեմ զրպարտությամբ վրդովված Էլենի որոշմամբ, այն է՝ ընդմիշտ հեռանալ։
Կերպարներ
խմբագրել- Անտոնիո Պրեստո՝ գաճաճ-տձև, հայտնի կատակերգու
- Միստեր Փիթչ՝ «Փիթչ և К°» կինոընկերության սեփականատեր
- Գոֆման՝ օպերատոր, Պրեստոյի ընկերը
- Գեդա Լյուքս՝ դերասանուհի, ամերիկյան կինեմատոգրաֆիայի աստղ
- Սեբաստիան՝ Պրեստոյի ծառա (սպասավոր)
- Ցորն՝ բժիշկ, գիտնական-էնդոկրինոլոգ
- Լուիզա Քալգաուն՝ բուժքույր Ցորնի կլինիկայում
- Փիրս՝ փաստաբան
- Ջոն Բարի՝ պահակ Ելոուսթոունի ազգային պարկում
- Էլեն Քեյ՝ Բարիի զարմուհին
- Միսիս Իրվին՝ այրի, Էլենի գործընկերուհի
Մատենագիտություն
խմբագրել- Александр Беляев. Собрание сочинений в восьми томах. Том 7. Человек, нашедший своё лицо. Ариэль. Издательство ЦК ВЛКСМ «Молодая гвардия», 1964, с. 5-194.
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ О.Орлов в «А. Р. Беляев (Биографический очерк)» (Александр Беляев. Собрание сочинений в восьми томах. Том 8. с 509) даёт следующую ссылку: «Фамилия по просьбе рассказывавших об этом человеке несколько изменена».
Արտաքին հղումներ
խմբագրել- Վեպի տեքստը lib.ru կայքում(ռուս.)
- О.Орлов «А. Р. Беляев (Биографический очерк)» В: Александр Беляев. Собрание сочинений в восьми томах. Том 8. Рассказы. Издательство ЦК ВЛКСМ «Молодая гвардия», 1964, с. 497—516.
- «Իր դեմքը գտած մարդը» fantlab.ru կայքում(ռուս.)