Իրինա Մեգլինսկայա
Իրինա Վլադիմիրովնա Մեգլինսկայա (ռուս.՝ Ирина Владимировна Меглинская, փետրվարի 1, 1962, Կուբանի Սլավյանսկ, Կրասնոդարի երկրամաս, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), լուսանկարչության ոլորտի ռուս մասնագետ, կուրատոր և մանկավարժ, քննադատ, պատկերասրահի սեփականատեր։ Հայտնի է նաև որպես Իրինա Պիգանովա (ամուսնու՝ Յուրի Պիգանովի ազգանունով)։
Իրինա Մեգլինսկայա | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 1, 1962 (62 տարեկան) |
Ծննդավայր | Կուբանի Սլավյանսկ, Կրասնոդարի երկրամաս, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Ռուսաստան |
Մայրենի լեզու | ռուսերեն |
Մասնագիտություն | քննադատ և դասախոս |
Աշխատավայր | Rodchenko Art School? |
Կենսագրություն
խմբագրելԻրինա Մեգլինսկայան ծնվել է 1962 թվականի փետրվարի 1-ին Կուբանի Սլավյանկսում։ 1989 թվականին ստաժավորում է անցել Առլի Լուսանկարչության ազգային դպրոցում (Ֆրանսիա)։
1991 թվականին Յակիմանկայի Ժամանակակից արվեստի կենտրոնին կից բացել է Մոսկվայում (և Ռուսաստանում) առաջին «Դպրոց» (ռուս.՝ «Школа») լուսանկարչական պատկերասրահը։ Այն աշխատել է այնպիսի լուսանկարիչների և նկարիչների հետ, ինչպիսիք են Նիկոլայ Բախարևը, Սերգեյ Շուտովը, Վլադիմիր Կուպրիյանովը, Յուրի Բաբիչը, Մարիա Սերեբրյակովան, Սերգեյ Լեոնտևը, Ալեքսեյ Շուլգինը, Յուրի Լեյդերմանը, Վադիմ Ֆիշկինը և այլք։
Իրինա Մեգլինսկայան եղել է Ձիգա Վերտովին նվիրված «Реплика» (1992) ցուցահանդեսի կուրատորը։ 1993 թվականին եղել է «Դարավերջի բարոկկո. Ռուբենսի շրջան – Գրինուեյի շրջան» (ռուս.՝ «Барокко конца века: круг Рубенса — круг Гринуэя»)ցուցահանդեսի կուրատորը, որն անցկացվել է բարոն Շտիգլիցի դեկորատիվ-կիրառական արվեստի թանգարանում (Պետերբուրգ)[1]։
Նկարահանվել է ռեժիսոր Իվան Դիծովիչնիի «Երաժշտություն դեկտեմբերի համար» (ռուս.՝ «Музыка для декабря», 1994) ֆիլմում՝ կատարելով Լերայի դերը[2]։
1998-2008 թվականներին գլխավորել է «Афиша» հրատարակչական տան լուսանկարչական ծառայությունը։
2007-2009 թվականներին եղել է «Победа» լուսանկարչական պատկերասրահի համաեփականատեր (Նինա Գոմիաշվիլիի հետ համատեղ)[3]։
2010 թվականին Винзавод կենտրոնում բացել է «Մեգլինսկայա» պատկերասրահը։
2012 թվականի վերջին դարձել է Lenta.ru համացանցային հրատարակության ֆոտոտնօրեն՝ գլխավորելով լուսանկարչության/մուլտիմեդիայի բաժինը[4]։
Իրինա Մեգլինսկայան վարում է «Լուսանկարիչ խմբագրում» (ռուս.՝ «Фоторедактирование») դասընթացը Մոսկվայի Ալեքսանդր Ռոդչենկոյի անվան լուսանկարչության և մուլտիմեդիայի դպրոցում[5]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Трофименков М. Круг Рубенса и «круг» Гринуэя пересеклись в Петербурге // «Коммерсантъ», № 206 (429), — 1993. — 27 окт.
- ↑ Юсипова Л. Новая культура и «новые русские» в новых масштабах старого Петербурга // Коммерсантъ. — 1995. — 14 ноября.
- ↑ Журнал «Афиша-Мир»: Меглинская(չաշխատող հղում)
- ↑ Кто делает «Ленту.ру»
- ↑ Московская Школа фотографии и мультимедиа им. А. Родченко: Преподаватели
Արտաքին հղումներ
խմբագրել- «Фоторедактор — это винтик в бизнес-модели» (Photographer.Ru)
- "Ирина Меглинская: «Я вошла через другую дверь» Արխիվացված 2020-02-25 Wayback Machine
- «Об особенностях коллекционирования фотографии рассказала OPENSPACE.RU Ирина Меглинская»
- «Школа злословия. Ирина Меглинская»
- Ирина Меглинская о фоторынке, особенностях ценообразования и собственных фотографических предпочтениях.
Հարցազրույցներ լուսանկարիչների հետ
խմբագրել- Текст: Ирина Меглинская. Юрий Козырев. Большой Город. — 2009. [1] Արխիվացված 2012-03-03 Wayback Machine
- Текст: Ирина Меглинская. Юрий Рыбчинский: «Я бросил работу и ушел в котельную» // Афиша. — 2008. — № 220.
- Текст: Ирина Меглинская. Юрий Рост: «Мы выпивали, бузили больше, чем сейчас» // Афиша. — 2008. — 10 марта.
- Текст: Ирина Меглинская. Ответы. Сергей Максимишин, фотограф // Афиша. — 2008. — 5 февраля.
- Текст: Ирина Меглинская. Ч/Б. Сергей Леонтьев // Афиша. — 2000. — 25 дек.