Իրինա Ծերեթելի
գյուղատնտես, գյուղատնտեսական գիտությունների դոկտոր
Իրինա Սավելիի Ծերեթելի (սեպտեմբերի 8, 1954, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ գյուղատնտես, գյուղատնտեսական գիտությունների դոկտոր (2010)։
Իրինա Ծերեթելի | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 8, 1954 (69 տարեկան) |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Հայկական ԽՍՀ և Հայաստան |
Կրթություն | Հայաստանի ազգային ագրարային համալսարան (1977) |
Մասնագիտություն | գյուղատնտես |
Աշխատավայր | ՀՀ գյուղատնտեսության նախարարություն |
Կենսագրություն
խմբագրելԻրինա Ծերեթելին ծնվել է 1954 թվականի սեպտեմբերի 8-ին Երևանում։ 1977 թվականին ավարտել է Հայկական գյուղատնտեսական ինստիտուտը։ 1978 թվականին սկսել է աշխատել Հայաստանի գյուղատնտեսության նախարարությունում որպես գլխավոր մասնագետ (միաժամանակ աշխատել է Երկրագործության գիտական կենտրոնում)։
Աշխատանքները վերաբերում են ՀՀ տարբեր հողակլիմայական պայմաններում մշակաբույսերի ցանքերում մոլախոտերի դեմ պայքարի միջոցառուների մշակման հարցերին։
Երկեր
խմբագրելՊայքար մոլախոտերի դեմ եգիպտացորենի ցանքերում, Ե., 2005 (համահեղինակ)։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Գյուղատնտեսական հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |