Իրինա Դուբրովինա (հունիսի 6, 1935(1935-06-06), Մոսկվա, ԽՍՀՄ), խորհրդային և ռուս հոգեբան, տարիքային հոգեբանության մասնագետ, հոգեբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Կրթության ռուսական ակադեմիայի իսկական անդամ (1999), Ռուսաստանի Դաշնության գիտության վաստակավոր գործիչ (2006)։ Լ․Գ․ Շուկինայի հոգեբանական ինստիտուտի մանկական գործնական հոգեբանության գիտական հիմքերի լաբորատորիայի գլխավոր գիտաշխատողն է։ Մոսկվայի պետական հոգեբանամանկավարժական համալսարանի Կրթության ֆակուլտետի մանկավարժական հոգեբանության ամբիոնի պրոֆեսոր է։

Իրինա Դուբրովինա
Ծնվել էհունիսի 6, 1935(1935-06-06) (88 տարեկան)
ԾննդավայրՄոսկվա, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
ԿրթությունՄոսկվայի Վ. Պ. Պոտյոմկինի անվան քաղաքային մանկավարժական ինստիտուտ
Կոչումպրոֆեսոր և Ռուսաստանի կրթության ակադեմիայի ակադեմիկոս
Գիտական աստիճանհոգեբանական գիտությունների դոկտոր
ԱշխատավայրPsychological Institute of the Russian Academy of Education? և Moscow State University of Psychology and Education?
Պարգևներ և
մրցանակներ
Russian President's Prize in the field of education
Կ. Ուշինսկու մեդալ
և ՌԴ գիտության վաստակավոր գործիչ

Կենսագրություն խմբագրել

Իրինա Դուբրովինան ծնվել է 1935 թվականի հունիսի 6-ին Մոսկվայում։ 1958 թվականին ավարտել է Վլադիմիր Պոտյոմկինի անվան Մոսկվայի քաղաքային մանկավարժական ինստիտուտի ռուսաց լեզվի, գրականության և պատմության ֆակուլտետը։

1958-1963 թվականներին աշխատել է դպրոցում՝ որպես ռուսաց լեզվի ուսուցիչ։ 1963 թվականին ընդունվել է Լ․ Գ․ Շուկինայի անվան հոգեբանական ինստիտուտի ասպիրանտուրա։ 1967 թվականին պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն «Մաթեմատիկական ընդունակությունների բաղադրիչների վերլուծությունը կրտսեր դպրոցական տարիքում» թեմայով։

1966 թվականից աշխատում է Լ․ Գ․ Շուկինայի անվան հոգեբանական ինստիտուտում։ 1976 թվականին դարձել է անձի ձևավորման հոգեբանության լաբորատորիայի վարիչ։ 1978-1993 թվականներին եղել է տնօրենի պաշտոնակատար գիտական աշխատանքների գծով։

1988 թվականին պաշտպանել է դոկտորական ատենախոսություն «Դպրոցական հոգեբանական ծառայության զարգացման տեսական հիմքերը և գործնական կողմերը» թեմայով[1]։

1992-2008 թվականներին ղեկավարել է Կրթության ռուսական ակադեմիայի հոգեբանական ինստիտուտի մանկական գործնական հոգեբանության գիտական հիմքերի լաբորատորիան։

Պարգևներ խմբագրել

1995 թվականին արժանացել է Կոնստանտին Ուշինսկու անվան մեդալի[2]։

Հիմնական աշխատություններ խմբագրել

  • Особенности обучения и психического развития школьников 13-17 лет / под ред. И. В. Дубровиной, Б. С. Кругловой. М.: Педагогика, 1988. 190, [2] с.
  • Формирование личности старшеклассника / под ред. И. В. Дубровиной. М.: Педагогика, 1989. 169 с.
  • Психическое развитие воспитанников детского дома / под ред. И. В. Дубровиной, А. Г. Рузской. М.: Педагогика, 1990. 264 с.
  • Школьная психологическая служба: вопросы теории и практики. М.: Педагогика, 1991. 230 с.
  • Формирование личности в онтогенезе: Сб. науч. тр. памяти Л. И. Божович / под ред. И. В. Дубровиной. М.: АПН СССР, 1991. 159 с.
  • Рабочая книга школьного психолога / под ред. И. В. Дубровиной. М.: Просвещение, 1991. 303 с.
  • Психическое здоровье детей и подростков в контексте психологической службы / под ред. И. В. Дубровиной. М.: Федерал. ин-т социол. образования, 1994. 87 с.
  • Младший школьник: Развитие познавательных способностей: Пособие для учителя / под ред. И. В. Дубровиной. М.: Просвещение, 2003. 206, [1] с.
  • Практическая психология образования: учебное пособие / под ред. И. В. Дубровиной. СПб.: Питер, 2004. 592 с.
  • Психология: учебное пособие / И. В. Дубровина, Е. Е. Данилова, А. М. Прихожан. М.: Академия, 2004. 460, [1] с.
  • Практическая психология в лабиринтах современного образования. М.: Московский психолого-социальный ун-т : Изд. дом РАО, 2014. 455 с.
  • Психологическое благополучие школьников в системе современного образования: учебное пособие. СПб.: Нестор-История, 2016. 180 с.[3]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Дубровина И.В // Каганер А.Г., Алипа И.В. Психология и психотерапия в России, 2000: справочное издание. М.: Иматон-М, 2000. С. 29.
  2. Московский государственный психолого-педагогический университет. «Кафедра Педагогическая психология имени профессора В.А. Гуружапова - Преподаватели кафедры - Ирина Владимировна Дубровина» (ռուսերեն). Московский государственный психолого-педагогический университет. Վերցված է 2020 թ․ մայիսի 8-ին.
  3. «Публикации И. В. Дубровиной». eLIBRARY.(չաշխատող հղում)

Գրականություն խմբագրել

  • Дубровина И. В. // Каганер А.Г., Алипа И.В. Психология и психотерапия в России, 2000: справочное издание. М.: Иматон-М, 2000. 408 с. 29

Արտաքին հղումներ խմբագրել