Իրավունակություն, Իրավունքի սուբյեկտ իրավաբանական սուբյեկտի ունակությունն է ունենալ իրավաբանական իրավունքներ և կրել իրավաբանական պարտականություններ։

Այն առաջ է գալիս.

  • ֆիզիկական անձի դեպքում՝ ծննդյան պահից
  • իրավաբանական անձի դեպքում՝ դրա գրանցման պահից,

Դադարում է համապատասխանաբար․

  • ֆիզիկական անձի դեպքում՝ կենսաբանական մահվան պահից
  • իրավաբանական անձի դեպքում՝ վերջինիս լուծարման մասին լուծարային հանձնաժողովի կողմից կայացված լուծարման ակտով։

Իրավունակությունը ոչ թե դասվում է որպես մարդու բնական հատկություն՝ ինչպես օրինակ կյանքի իրավունքը, այլ օբյեկտիվ իրավունքի արգասիք է։ Այն հիմք է ծառայում որպեսզի անձը կարողանա օժտվել իրավաբանական իրավունքներով և պարտականություններով, սակայն դա դեռ չի նշանակում որ նա իրոք օժտված է դրանցով։ Որպեսզի սուբյեկտը դառնա իրավահարաբերության իրական մասնակից, իրավունակությունից բացի նա նաև պետք է ունենա գործունակություն։

Աղբյուրներ խմբագրել

  • Վ.Ն. Խրոպանյուկ, «Պետության և իրավունքի տեսություն»
  • Տարիել Բարսեղյան, «Քաղաքացիական Իրավունք», հատոր 1-ին
  • Հայկական Սովետական Հանրագիտարան
  • Ներսիսյանց, «Իրավունքի և պետության տեսություն»
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 456